Գլխավոր էջ





Դիմորդ

                            ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
                                 ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
             ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
                                            ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ

                 


Կրթական ծրագիր

Տարեկան ուսման վարձը
(ՀՀ դրամ)


Հարցաշար
առկա
հեռակա
Պատմություն
500000
-
Միջազգային հարաբերություններ
600000
-
Ընդհանուր և հայ լեզվաբանություն** 440000 350000
Մոլեկուլային և բջջային կենսաբանություն
450000
-
Նեյրոֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա
450000
-
Հեռահաղորդակցություն
450000
-
Կիրառական սեյսմոլոգիա
450000
-
Երկրաբանություն**
500000
400000
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
550000
440000
Տեղեկատվական համակարգերի մշակում*  
500000
Հնագիտություն և ազգաբանություն
450000
-
Արևելագիտություն
500000
-
Դեղագիտություն*
450000
-
Կրթության կառավարում*
600000
450000
Սոցիալական մանկավարժություն*
530000
400000
Բնապահպանություն և բնօգտագործում
450000
-
Քաղաքագիտություն
550000
-
Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն*
-
550000
Սոցիալական և քաղաքական հոգեբանություն
500000
400000
Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
500000
400000
Շուկայագիտություն (մարքեթինգ)
600000
-
Կառավարում
550000
440000
Հանրային կառավարում* 670000 500000
Հանրային ֆինանսների կառավարում 600000 -
Գործարար վարչարարություն /կառավարում/* 670000 500000
Զբոսաշրջության կառավարում*
 - 450000
Զբոսաշրջություն* -   450000
Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
550000
440000
Մաքսային վարչարարություն
-
440000
Իրավագիտություն*
800000
600000
Քաղաքացիական իրավունք և դատավարություն*
800000
600000
Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ
-
350000
Ավիատիեզերական սարքաշինություն
600000  -
Կենսաբազմազանության ուսումասիրություն և պահպանություն
450000  -

 

Մասնագիտությունը

 Ուսուցման ձևը
(2 տարի)

Տարեկան ուսման վարձը
(ՀՀ դրամ)

Հարցաշար

Գործարար վարչարարություն

հեռավար

600000


Ուսման տևողությունը առկա ուսուցմամբ 2 տարի է, հեռակա ուսուցմամբ՝ 2,5 տարի:

*-ով նշված մասնագիտությունների համար ուսման տևողությունը առկա ուսուցմամբ 1,5 տարի է, իսկ հեռակա ուսուցմամբ՝ 2 տարի:

**-ով նշված մասնագիտությունների համար ուսման տևողությունը և՛ առկա, և՛ հեռակա ուսուցմամբ՝ 2 տարի։

Հայտը լրացնելուց առաջ պետք է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի ընդունելության կարգին:

Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտերն անհրաժեշտ է ներկայացնել անձամբ (ներկայացնել նաև նշված փաստաթղթերի պատճենները) կամ լրացնել առցանց` https://www.isec.am/online-admission-form, կից ներկայացնելով հետևյալ սքանավորված փաստաթղթերը.

 

  • բարձրագույն կրթության դիպլոմ,

  • դիպլոմի հավելված (միջուկ),

  • անձնագիր, սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ,

  • 2 լուսանկար (3x4 չափսի),

  • զինվորական գրքույկ (առկայության պարագայում) կամ կցագրման վկայական,

  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում):

Ուշադրություն. Եթե դեռևս չեք ստացել դիպլոմը, ապա դիպլոմի փոխարեն պետք է վերբեռնել տեղեկանք` բուհն ավարտած լինելու վերաբերյալ, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն` ակադեմիական տեղեկագիր բուհից` ամփոփիչ ՄՈԳ-ի (միջին որակական գնահատականի) պարտադիր նշումով:

Քննությունը/հարցազրույցը անցկացվելու է ըստ հարցաշարի:


Մագիստրատուրայի դիմում-հայտերի ընդունումը կատարվում է հետևյալ ժամկետներում.


Առկա անվճար համակարգ՝

   

մայիսի 19-ից հուլիսի 2-ը,

Առկա վճարովի համակարգ՝

 

մայիսի 19-ից օգոստոսի 23-ը,

Հեռավար վճարովի համակարգ՝

 

մայիսի 19-ից օգոստոսի 30-ը,

Հեռակա վճարովի համակարգ՝

 

մայիսի 19-ից հոկտեմբերի 11-ը:


ՀՀ, ք. Երևան, Մ. Բաղրամյանի պող. 24դ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, 2-րդ հարկ

տեղեկատու հեռախոս՝ (010) 52 48 12, (060) 27 06 06:

Հատուկ կարգավիճակ ունեցող դիմորդների մասին այստեղ։


Ի գիտություն դիմորդների`

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտները հնարավորություն ունեն մասնակցելու Կենտրոնում իրականացվող միջազգային փոխանակման և կրկնակի դիպլոմային ծրագրերին (մանրամասները` աjստեղ):

 

«Զբոսաշրջության կառավարում» և «Զբոսաշրջություն» մագիստրոսական ծրագրերով ուսանող մագիստրանտները ուսումնասիրում են «Amadeus» ծրագիրը (մանրամասները՝ այստեղ):


ՀՀ ԳԱԱ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ԱՆՎՃԱՐ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ


2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ/ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ/ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ