Գիտական խորհուրդ
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ (այսուհետ` Կենտրոն) գիտական խորհուրդը Կենտրոնի տնօրենի նախագահությամբ գործող մարմին է, որը համակարգում և կարգավորում է Կենտրոնի ուսումնամեթոդական  և գիտահետազոտական գործունեությունը:
Կենտրոնի գիտական խորհուրդը իրականացնում է իր գործունեությունը հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Գիտական խորհրդի գործունեության կարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնակարգով:
Կենտրոնի գիտական խորհուրդը մշակում է մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության կանոնները, քննարկում է Կենտրոնի ուսումնական մասնագիտությունների անվանացուցակները, հաստատում է Կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքացուցակը, շնորհում է դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ, քննարկում է Կենտրոնի միջազգային համագործակցության ծրագրերը, ներկայացնում է նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ կրթության պետական կառավարման լիազորված մարմին, քննարկում է Կենտրոնի գիտական գործունեության ուղղությունները, լսում է հաղորդումներ Կենտրոնում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին, քննարկում և հաստատում է Կենտրոնի գործունեությանն առնչվող իրավական ակտերի նախագծեր, չափորոշիչներ, կանոնակարգեր:
Կենտրոնի գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը 17 է: Գիտական խորհրդի կազմը հաստատում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը: Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումները ընդունվում են խորհրդի նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե գիտական խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունել:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կազմը
 
| Սարգսյան Արմեն | ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն, տնտ. գիտ. թեկնածու | 
| Սարգսյան Ալբերտ | ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր | 
| Զարգարյան Երջանիկ | ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն, ֆիզմաթ. գիտ. թեկնածու | 
| Հակոբյան Նաիրա | ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն, հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր | 
| Սարգսյան Մերի | ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտքարտուղար, բան. գիտ. թեկնածու | 
| Մխիթարյան Ատոմ | ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան ֆիզմաթ․ գիտ․ թեկնածու | 
| Վարդանյան Նարինե | ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ, բան. գիտ. թեկնածու | 
| Մելքոնյան Աշոտ | ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ. տնօրեն, ակադեմիկոս | 
| Խառատյան Ալբերտ | ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ | 
| Զարգարյան Տիգրան | ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի գիտական ղեկավար, տեխ. գիտ. թեկնածու | 
| Սահակյան Վլադիմիր | ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, տեխ. գիտ. թեկնածու | 
| Բաբայան Սիմոն | ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. թեկնածու | 
| Քոչարյան Տիգրան | ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոս, քաղ. գիտ. դոկտոր | 
| Սարգսյան Կարեն | ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ, տնտ. գիտ. թեկնածու | 
| Պապոյան Արամ | ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ | 
| Խաչատրյան Հռիփսիմե | ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈՒԳԸ նախագահ, մագիստրանտ | 
| Գևորգյան Արաքսյա | ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈւԽ նախագահ, մագիստրանտ | 
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի գործունեության կանոնակարգ
