Գլխավոր էջ





Գիտական քարտուղար








Գիտական քարտուղար
Ատոմ Մխիթարյան
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Հեռ.՝ 060-623520-369
Էլ. փոստ   atom.mkhitaryan@isec.am

 


 

Գիտական քարտուղարի խնդիրները և գործառույթներն են.

  • Նախապատրաստում և ապահովում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի նիստերի կազմակերպումը, պատրաստում է ԳԿՄԿ գիտական խորհրդի աշխատանքների մասին հաշվետվություններ,
  • Նախապատրաստում և ապահովում է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդների գործունեությունը, օգնում է մասնագիտական խորհուրդների գիտքարտուղարներին՝ կազմակերպելու ատենախոսությունների պաշտպանությունները,
  • Կազմակերպում է գիտական աստիճանի կամ գիտական կոչման հայցորդների խորհրդատվություն, վարում է այս բնագավառի ծառայողական գրագրությունը,
  • Կապեր է հաստատում և համագործակցում համապատասխան պետական կառույցների, գործընկեր բուհերի և գիտական կազմակերպությունների համապատասխան ստորաբաժանումների հետ,
  • Մասնակցում է գիտական հետազոտությունների նախագծերի մշակման և պլանավորման աշխատանքներին, համակարգում է ԳԿՄԿ կառուցվածքային ստորաբաժանումներին գիտահետազոտական և գիտահրատարակչական աշխատանքների իրականացումը,
  • Առաջարկություններ է ներկայացնում գիտաժողովների, խորհրդակցությունների, սեմինարների, բանավեճերի կազմակերպման, գիտական և ուսումնամեթոդական նյութերի հրատարակման ուղղությամբ,
  • Աշխատանքներ է տանում ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական անձնակազմին անհրաժեշտ  գիտամեթոդական, նյութատեխնիկական և տեղեկատվական ապահովման ուղղությամբ, միջոցներ է ձեռնարկում անձնակազմի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ,
  • Համակարգում է ԳԿՄԿ հետազոտական ռազմավարությամբ սահմանված աշխատանքները: