Դեղագործական քիմիայի ամբիոն
Ամբիոնի վարիչ
Հասմիկ Գրիգորի Աղաբաբյան
քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի «Դեղագործական քիմիա» ամբիոնը ստեղծվել է 2007 թ. ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի (այժմ՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՕԴՔԿ) գիտական ներուժի հիման վրա:
Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր դեղագործության, դեղագործական քիմիայի, դեղերի արտադրության, ինչպես նաև հնարավոր ֆիզիոլոգիական ակտիվությամբ օժտված նոր միացությունների սինթեզի և ուսումնասիրության ոլորտում աշխատելու ընդունակ, հետազոտական կարողություններով օժտված մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությամբ:
Ամբիոնի խնդիրներն են՝
«Դեղագործական քիմիա» մասնագիտությամբ մագիստրոսի որակավորման աստիճանով մասնագետներ պատրաստել, մշակել և ներդնել հիշյալ մասնագիտությամբ կրթական ծրագրեր, ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ, իրականացնել գիտական հետազոտություններ, նպաստել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը, արդիականացնել կրթության բովանդակությունը, մշակել և հրատարակել դասագրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ: Ամբիոնում դասավանդում են օրգանական և դեղագործական քիմիայի, դեղաբանության և հարակից գիտությունների ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Ամբիոնի կողմից իրականացվում են մասնագիտական վերապատրաստումներ և որակավորման բարձրացման դասընթացներ:
Մասնագիտացումը` դեղագործական քիմիա
Գիտահետազոտական աշխատանքները`
Ամբիոնում դասավանդում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գիտնականներ, ինչպես նաև առաջատար բուհերի դասախոսներ` գիտությունների 8 դոկտոր (այդ թվում՝ ԳԱԱ մեկ թղթակից-անդամ, 4 պրոֆեսոր), գիտությունների 7 թեկնածու (այդ թվում՝ 4 դոցենտ):
Ամբիոնի գոյության ընթացքում դասախոսների ջանքերով լույս է տեսել 3 ուսումնական ձեռնարկ, մեկ տեղեկագիրք, մեկ գիրք: Միայն 2010-2014 թթ. հրատարակվել են 95-ից ավելի հոդվածներ և այլ աշխատություններ: Ամբիոնի դասախոսները ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային գիտաժողովների:
Ամբիոնի դասախոս, ՀՀ ԳԱԱ ՕԴՔԿ-ի տնօրեն՝ Վ. Թոփուզյանը կենտրոնում գործող ԲՈՀ-ի 010 «Օրգանական քիմիա, Բարձրամոլեկուլային միացություններ, Կենսօրգանական քիմիա» մասնագիտական խորհրդի նախագահն է:
Ամբիոնի աշխատակազմը՝
Աղաբաբյան Հասմիկ | քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Թոփուզյան Վիգեն |
քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ |
Սարգսյան Մուշեղ | քիմիական գիտությունների դոկտոր |
Բաբայան Լյուսյա | բժշկական գիտությունների դոկտոր |
Մնացականյան Վիլեն | քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Անտոնյան Ալվարդ | կենսաբանական գիտությունների թեկնածու |
Պարոնիկյան Ռուզաննա | կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Հովհաննիսյան Առնոս | քիմիական գիտությունների դոկտոր |
Հովհաննիսյան Հրաչյա |
կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Փեփոյան Աստղիկ | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Ղազարյան Պետրոս |
կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Սարգսյան Ժաննա | քիմիական գիտությունների թեկնածու |
Թոսունյան Սյուզաննա | քիմիական գիտությունների թեկնածու |
Սիմոնյան Արամ |
տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Ներսեսովա Լյուդմիլա |
կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Գինոսյան Աղավնի | դեղագործ, դասախոս |
Թեփելիկյան Մարի | բանասեր, դասախոս |
Շահումյան Անահիտ | «Դեղագործական քիմիա» ամբիոնի համակարգող |
Հեռ.` (+374 60) 623597
Էլ. փոստ` hasagababyan@gmail.com