Լեզվաբանության ամբիոն
Ամբիոնի վարիչ՝
Մերի Արթուրի Սարգսյան,
բանասիրական գիտությունների թեկնածու
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի լեզվաբանության ամբիոնը հիմնադրվել է 2018 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և կրթության համակարգի տարբեր աստիճաններում լեզվաբանության բնագավառի որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:
Ամբիոնի խնդիրներն են՝
«Ընդհանուր և հայ լեզվաբանություն» մասնագիտությամբ պատրաստել բարձր որակավորում ունեցող մագիստրոսներ, մշակել կադրերի պատրաստման ժամանակակից մեթոդներ, լեզվաբանության բնագավառում իրականացնելգիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտություններ, նպաստել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը: «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» մասնագիտությամբ կրթական այս ծրագրի նպատակն է պատրաստել ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետներ, որոնք պետք է ունենան ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև կարողանան իրենց գիտելիքները կիրառել գործնականում: Ծրագիրն ընդգրկում է երկու հիմնական ուղղություն՝ բուն լեզվաբանական (ընդհանուր, տիպաբանական, համեմատական, կիրառական ևն) և լեզվի տարբերակային դրսևորման (ժամանակակից երկճյուղ գրական հայերեն, միջին հայերեն, գրաբար, բարբառագիտություն):
Ամբիոնում դասավանդում են կրթության և գիտության ասպարեզում բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Դասավանդվում են լեզվաբանական տարաբնույթ առարկաներ, որոնք ընդգկում են լեզվաբանության տարբեր բնագավառները, մատուցվում են գիտության նորագույն նվաճումները, կիրառվում են արտասահմանյան փորձն ու մեթոդները:
«Ընդհանուր և հայ լեզվաբանություն» մասնագիտությամբ մագիստրոսական այս ծրագիրը ուսանողին հնարավորություն կտա անկախ աշխատելու և' տեսական, և' կիրառական ասպարեզներում, ինչպես նաև իրականացնելու հետազոտական աշխատանքներ ակադեմիական, կրթական, մշակութային, հրատարակչական ոլորտներում: Ուսանողը հնարավորություն կստանա ուսումը շարունակելու բարձրագույն կրթության երրորդ մակարդակում` ասպիրանտուրայում` ընդհանուր և համեմատական լեզվաբանություն, հայոց լեզու մասնագիտություններով:
Մասնագիտացումը՝ լեզվաբանություն
Գիտահետազոտական աշխատանքները
Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական և ուսումնամեթոդական շուրջ քսան աշխատություն և հարյուր հիսուն գիտական հոդված: Ամբիոնի վարիչ Մերի Սարգսյանը ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է, 2014 թվականից ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի պատասխանատու քարտուղարն է. հանդեսն ընդգրկված է ԲՈՀ-ի հաստատած «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում»: 2017 թվականից նաև Էկոլեզվաբանների միջազգային խորհրդի (The International Ecolinguistics Association) անդամ է:
Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների, սերտ շփումների մեջ են արտերկրի գիտնականների հետ, գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, ակտիվորեն մասնակցում են հանրապետությունում լեզվաքաղաքական խնդիրների արծարծման, մշակման գործընթացներին:
Ամբիոնի աշխատակազմը՝
Մերի Սարգսյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Լավրենտի Հովհաննիսյան |
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Վազգեն Համբարձումյան |
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Վիկտոր Կատվալյան | բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Թաթուլ Ասոյան | բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Հակոբ Չոլաքյան | պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Նեկտար Սիմոնյան | բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Սուսաննա Տիոյան | բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Գայանե Մխիթարյան | բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Վալենտին Խաչատրյան | բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Նարինե Վարդանյան | բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Տորք Դալալյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Լուսինե Ղամոյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Սոնա Միքայելյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Ֆրիդա Հակոբյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Հեռ.` (+374 10) 565337
Էլ. փոստ` linguistics@isec.am