Պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոն
 Ամբիոնի վարիչ՝
Ամբիոնի վարիչ՝
Կարեն Համլետի Խաչատրյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնը հիմնադրվել է 2005 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում «Պատմություն», «Միջազգային հարաբերություններ», «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» մասնագիտություններով հետազոտական կարողություններով օժտված ուսանողների մագիստրոսական ուսուցում:
Ամբիոնի խնդիրներն են՝
Նշված մագիստրոսական ծրագրերով բարձր որակավորմամբ մագիստրոսների պատրաստում, ժամանակակից մեթոդներով գիտամեթոդական և գիտամանկավարժական գործունեության իրականացում, կրթության բովանդակության արդիականացում, ուսումնամեթոդական ձեռնարկների և ուղեցույցների մշակում  և հրատարակում, մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցության հաստատում և իրականացում:
Մասնագիտացումը՝  պատմություն, միջազգային հարաբերություններ, քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն, քաղաքագիտություն
Գիտահետազոտական աշխատանքները՝
Հիմնադրման օրվանից ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական մի քանի տասնյակ մենագրություն և ուսումնամեթոդական աշխատություն: 2015-2020 թվականներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են շուրջ 500 գիտական հոդված, շուրջ երեք տասնյակ մենագրություն, երկու տասնյակից ավել դասագիրք և ուսունամեթոդական ձեռնարկ:
Ամբիոնում դասավանդում են  հանրապետության գիտակրթական ասպարեզում ու դիվանագիտական ծառայության մեջ փորձառություն և բարձր որակավորում ունեցող ճանաչված մասնագետներ:
Ամբիոնի դասախոսներն ու մագիստրանտներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների՝ ներկայացնելով իրենց կատարած հետազոտությունների արդյունքները:
Մեր շրջանավարտներն աշխատում են ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի, Կառավարության աշխատակազմերում, Արտաքին գործերի, Պաշտպանության, ԿԳՄՍ և այլ նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում, Հայաստանի ազգային արխիվում, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, Հանրապետության գիտակրթական տարբեր հաստատություններում։
Ամբիոնի աշխատակազմը՝
| Խաչատրյան Կարեն | պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | 
| Ազիզբեկյան Ռուբեն | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ | 
| Ալեքսանյան Հովհաննես | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ | 
| Ավագյան Քնարիկ | պատմական գիտությունների թեկնածու | 
| Ավետիսյան Սուրեն | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ | 
| Բաղդասարյան Նելլի | քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ | 
| Մելքոնյան Աշոտ | ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս | 
| Վիրաբյան Ամատունի | պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | 
| Տեր-Ղևոնդյան Վահան | պատմական գիտությունների դոկտոր | 
| Հովհաննիսյան Լիլիթ | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ | 
| Ղազարյան Արտաշես | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ | 
| Մարուքյան Արմեն | պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | 
| Սուքիասյան Համո | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ | 
| Առաքելյան Գրիգոր | ավագ դասախոս | 
| Քոչարյան Տիգրան | քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | 
| Ալեքսանյան Արուսյակ | քաղաքական գիտությունների թեկնածու | 
| Մանուկյան Արտակ | իրավաբանական գիտությունների թեկնածու | 
| Սուքիասյան Հայկ | քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ | 
| Սարգսյան Արեն | քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ | 
| Օրդուխանյան Էմիլ | քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ | 
| Հարությունյան Գայանե | հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ | 
| Սիմոնյան Գուրգեն | քաղաքական գիտությունների թեկնածու | 
| Բագրատյան Սերգեյ | տնտեսական գիտությունների թեկնածու | 
| Պողոսյան Լիլիթ | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ | 
| Մարիկյան Ռազմիկ | իրավաբանական գիտությունների թեկնածու | 
| Շագոյան Անահիտ | ամբիոնի համակարգող | 
Հեռ.`   (+374 10) 581901
Էլ. փոստ` anahit.shagoyan@isec.am
