Գլխավոր էջ





Բնապահպանության և բնօգտագործման ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Արմեն Կառլենի Սաղաթելյան,
ՌԴ երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի  (ԳԿՄԿ) «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնը հիմնադրվել է 2010 թվականին` Էկոկենտրոնում առկա նյութատեխնիկական բազայի և մասնագիտական ռեսուրսների հիման վրա:


 Ամբիոնի խնդիրները՝


Բնապահպանություն և բնօգտագործում  մասնագիտությամբ պատրաստել  բարձր որակավորմամբ  մագիստրոսներ, որոնք, տիրապետելով բնագավառի հետազոտական մեթոդներին, կարող են իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական, լաբորատոր և կիրառական ոլորտներում, նպաստել  միջազգային գիտակրթական  համագործակցությանը, կատարելագործել ուսուցման բովանդակությունը, մշակել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ:
Ամբիոնում դասավանդում են  կրթության, գիտության և  այլ ոլորտներում  բարձր որակավորում ունեցող մասնագետներ:

 

Մասնագիտացումը՝  բնապահպանություն և բնօգտագործում


Գիտահետազոտական աշխատանքները`

2013-2014 թվականներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են թվով 50 գիտական հոդված, ամբիոնի գոյության ընթացքում պաշտպանել են  մի շարք   թեկնածուական ատենախոսություններ: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են  հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների, ֆորումների, ներկայացնում են կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները:



Ամբիոնի
աշխատակազմը՝

 

Արմեն Սաղաթելյան   ՌԴ երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Դավիթ Պիպոյան   սննդագիտության դոկտոր (Իտալիա)
Ամալյա Մուրադյան   կենսաբանական գիտությունների թեկնածու
Լիլիթ Սահակյան   աշխարհագրական գիտությունների թեկնածու
Շուշանիկ Ասմարյան   աշխարհագրական գիտությունների թեկնածու
Օլգա Բելյաևա   կենսաբանական գիտությունների թեկնածու
Դավիթ Հարությունյան   քիմիական գիտությունների թեկնածու
Մարիետա Ավետիսյան   աշխարհագրական գիտությունների թեկնածու
Վահագն Մուրադյան   աշխարհագրական գիտությունների թեկնածու
Նվեր Թորոսյան   տեխնիկական գիտությունների թեկնածու
Գայանե Պողոսյան   կենսաբանական գիտությունների թեկնածու
Իննա Ավանեսովա   տեխնիկական գիտությունների թեկնածու
Գայանե Ներսիսյան   կենսաբանական գիտությունների թեկնածու
Գևորգ Տեփանոսյան   կենսաբանական գիտությունների թեկնածու
Մելինե Բեգլարյան   տեխնիկական գիտությունների թեկնածու
Յուրի Պողոսյան   տնտեսագետ, սոցիոլոգ
Քրիստինա Հակոբյան   բնապահպանության ամբիոնի համակարգող

Հեռ.` (+374 10) 572924 

Էլ. փոստ`
  
ecocentr@sci.am