Գլխավոր էջ





Դիմորդ

                            ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
                                 ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
             ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
                                            ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ

                 


Կրթական ծրագիր

Տարեկան ուսման վարձը
(ՀՀ դրամ)


Հարցաշար
առկա
հեռակա
Ավիատիեզերական սարքաշինություն
600000  -
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
550000 440000
Տեղեկատվական համակարգերի մշակում*
  500000
Հեռահաղորդակցություն
450000  -
Բնապահպանություն և բնօգտագործում
450000  -
Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն
450000 -
Մոլեկուլային և բջջային կենսաբանություն
450000 -
Նեյրոֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա
450000 -
Դեղագիտություն*
450000 -
Երկրաբանություն**
500000 400000
Կիրառական սեյսմոլոգիա
450000 -
Իրավագիտություն*
800000 600000
Քաղաքացիական իրավունք և դատավարություն*
800000 600000
Պատմություն
500000 -
Միջազգային հարաբերություններ
600000 -
Հնագիտություն և ազգաբանություն
450000 -
Քաղաքագիտություն
550000 -
Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն*
- 550000
Արևելագիտություն
500000 -
Սոցիալական և քաղաքական հոգեբանություն
500000 400000
Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
500000 400000
Սոցիալական մանկավարժություն*
530000 400000
Կրթության կառավարում*
600000 450000
Կառավարում
550000 440000
Հանրային կառավարում*
670000 500000
Հանրային ֆինանսների կառավարում
600000 -
Գործարար վարչարարություն /կառավարում/*
670000 500000
Զբոսաշրջության կառավարում*
- 450000
Զբոսաշրջություն*
- 450000
Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
550000 440000
Մաքսային վարչարարություն
- 440000
Շուկայագիտություն (մարքեթինգ)
600000 -
Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ
- 400000
Ընդհանուր և հայ լեզվաբանություն**
475000 380000

 

Մասնագիտությունը

 Ուսուցման ձևը
(2 տարի)

Տարեկան ուսման վարձը
(ՀՀ դրամ)

Հարցաշար

Գործարար վարչարարություն

հեռավար

600000


Ուսման տևողությունը առկա ուսուցմամբ 2 տարի է, հեռակա ուսուցմամբ՝ 2,5 տարի:

*-ով նշված մասնագիտությունների համար ուսման տևողությունը առկա ուսուցմամբ 1,5 տարի է, իսկ հեռակա ուսուցմամբ՝ 2 տարի:

**-ով նշված մասնագիտությունների համար ուսման տևողությունը և՛ առկա, և՛ հեռակա ուսուցմամբ՝ 2 տարի։

Կենտրոնում գործում է ուսման վարձի զեղչային համակարգ՝ ինչը սահմանված է համապատասխան կարգում։

Հայտը լրացնելուց առաջ պետք է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի ընդունելության կարգին:


Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտերն անհրաժեշտ է ներկայացնել անձամբ (ներկայացնել նաև նշված փաստաթղթերի պատճենները) կամ լրացնել առցանց` https://www.isec.am/online-admission-form, կից ներկայացնելով հետևյալ սքանավորված փաստաթղթերը.

 

  • բարձրագույն կրթության դիպլոմ,

  • դիպլոմի հավելված (միջուկ),

  • անձնագիր, սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ,

  • 2 լուսանկար (3x4 չափսի),

  • զինվորական գրքույկ (առկայության պարագայում) կամ կցագրման վկայական,

  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում):

Ուշադրություն. Եթե դեռևս չեք ստացել դիպլոմը, ապա դիպլոմի փոխարեն պետք է վերբեռնել տեղեկանք` բուհն ավարտած լինելու վերաբերյալ, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն` ակադեմիական տեղեկագիր բուհից` ամփոփիչ ՄՈԳ-ի (միջին որակական գնահատականի) պարտադիր նշումով:

Քննությունը/հարցազրույցը անցկացվելու է ըստ հարցաշարի:


Մագիստրատուրայի դիմում-հայտերի ընդունումը կատարվում է հետևյալ ժամկետներում.


Առկա անվճար համակարգ՝

   

հունիսի 15-ից հուլիսի 6-ը,

Առկա վճարովի համակարգ՝

 

հունիսի 15-ից օգոստոսի 22-ը,

Հեռավար վճարովի համակարգ՝

 

հունիսի 15-ից օգոստոսի 29-ը,

Հեռակա վճարովի համակարգ՝

 

հունիսի 15-ից հոկտեմբերի 19-ը:


ՀՀ, ք. Երևան, Մ. Բաղրամյանի պող. 24դ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, 2-րդ հարկ

տեղեկատու հեռախոս՝ (010) 52 48 12, (060) 27 06 06:

Հատուկ կարգավիճակ ունեցող դիմորդների մասին՝ այստեղ։


Ի գիտություն դիմորդների`

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտները հնարավորություն ունեն մասնակցելու Կենտրոնում իրականացվող միջազգային փոխանակման և կրկնակի դիպլոմով ծրագրերին։ 

 

«Զբոսաշրջության կառավարում» և «Զբոսաշրջություն» մագիստրոսական ծրագրերով ուսանող մագիստրանտները ուսումնասիրում են «Amadeus» ծրագիրը (մանրամասները՝ այստեղ):


ՀՀ ԳԱԱ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ԱՆՎՃԱՐ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ


2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ/ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ/ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ