Գլխավոր էջ





Կրկնակի Դիպլոմի Շնորհմամբ Մագիստրոսական Ծրագիր

 

                                                                                          

 

 

 «ՄԱՐՔԵԹԻՆԳ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

ԿՐԿՆԱԿԻ ԴԻՊԼՈՄԻ ՇՆՈՐՀՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն և Տուշայի համալսարան (Իտալիա)



Ծրագրի նպատակը


«Մարքեթինգ» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի շնորհմամբ մագիստրոսական ծրագիրը իրականացվում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Տուշայի համալսարանի (Իտալիա) համագործակցությամբ՝ նպատակ ունենալով պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք ունակ կլինեն աշխատելու միջազգային շուկայի փոփոխվող պայմաններում, մշակելու և իրագործելու մարքեթինգային գործիքներ և տվյալների վերլուծության մեթոդներ, ինչպես նաև կանխատեսելու շուկայական հնարավոր զարգացումները և ընդունելու արդյունավետ մարքեթինգային կառավարչական որոշոմներ։


Ծրագրի նկարագիրը


Ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 2 տարի: Ակադեմիական ծանրաբեռնվածությունը, ըստ ECTS համակարգի, 120 կրեդիտ է:   Ուսուցման լեզուն՝ հայերեն և անգլերեն:

Ուսանողները 1-ին ուտարին ուսումնառում են ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում, իսկ 2-րդ տարին՝ Տուշայի համալսարանում (Իտալիա)։ Տուշիայի համալսարանի համապատասխան ակադեմիական անձնակազմի հետ հարցազրույցի փուլը հաջողությամբ հաղթահարած ուսանողները  2-րդ ուտարին կուսումնառեն Տուշայի համալսրանում: Դասախոսությունների և գիտամեթոդական աշխատանքների կազմակերպման ձևաչափը համապատասխանում է յուրաքանչյուր համալսարանի մագիստրոսական դիպլոմի  կրթական ծրագրին:

Իտալիայում ուսումնառության համար ուսանողին  տրամադրվում է անհատական կրթաթոշակ և ճանապարհածախսի փոխհատուցում:
Ուսանողը իրավունք ունի բնակվելու Տուշայի համալսարանի ուսանողական հանրակացարանում և օգտվելու օրական մեկանգամյա անվճար սնվելու իրավունքից:

Մագիստրոսական թեզը գրվում է երկլեզու՝ հայերեն և անգլերեն: Պաշտպանությունը կազմակերպվում է 2 բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հիբրիդային ձևաչափով (առկա, առցանց): Մագիստրոսական ծրագրի հաջող ավարտից հետո ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողներին շնորհվում է «Մարքեթինգ» և Տուշայի համալսարանի «Մարքեթինգ և որակ» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի շնորհմամբ մագիստրոսական ծրագրի 2 առանձին դիպլոմ:


Ծրագրին մասնակցելու պայմանները


Դիմորդը պետք է՝

  • Ունենա բակալավրի աստիճան՝ «Մարքեթինգ» մասնագիտությամբ կամ հարակից ոլորտներից, ինչպիսիք են՝ կառավարում և գործարար վարչարարություն։
  • Լինի ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Մարքեթինգ»  մագիստրոսական ծրագրի ուսանող (ուսման տարեկան վճարը՝ 600.000 ՀՀ դրամ):
  • Առաջին կուրսի ավարտին ունենա առնվազն 16 միավոր ՄՈԳ։
  • Տիրապետի անգլերենին՝ oտար լեզվի իմացության եվրոպական ընդհանուր շրջանակի B2 մակարդակին համապատասխան:

Անգլերենի իմացության B2 մակարդակը գնահատվում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում՝ համապատասխան քննություն անցկացնելու միջոցով։ Դրան կարող են փոխարինել հավակնորդի ունեցած IELTS կամ TOEFL  քննությունների հավաստագրերը: 

 

Ծրագրի բովանդակությունը


I ուստարվա առարկաները՝

  • Ֆինանսների կառավարում
  • Տեղեկատվական համակարգերի կառավարում
  • Որակի և կառավարման հավաստագրման համակարգեր
  • Մարքեթինգային հետազոտություններ / Վիճակագրական վերլուծություն
  • Միջազգային դրամավարկային տնտեսագիտություն և քաղաքականություն (ընտրովի)
  • Տնտեսագիտական վարքագիծ և կառավարում (ընտրովի)
  • Իտալերեն
  • Հետազոտական աշխատանքներ

II ուստարվա առարկաները՝

  • Մարքեթինգ և մեծ տվյալների վերլուծություն / Էլեկտրոնային բիզնես
  • Ֆինանսական տնտեսագիտություն
  • Առաջադեմ առևտրային իրավունք
  • Բիզնեսի կառավարում
  • Որակի կառավարում Ինդուստրիա 4.0 շրջանակում (ընտրովի)
  • Կայուն նորարարություն ապրանքի և ծառայության մշակման մեջ (ընտրովի)
  • Բիզնես անգլերեն
  • Մասնագիտական պրակտիկա և հետազոտական աշխատանքներ

2-րդ ուստարվա՝ Տուշայի համալսարանում ուսումնառությանը վերաբերող  մանրամասն տեղեկատվությունը  տե՛ս այստեղ․ https://www.unitus.it/wp-content/uploads/2023/05/Corsi-di-Laurea-UNITUS-Marketing-e-qualita-DEIM.pdf