Գլխավոր էջ





Օտար լեզուների ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Գոհար Միշայի Գրիգորյան
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի օտար լեզուների ամբիոնը կազմակերպում, համակարգում և իրականացնում է ասպիրանտուրայի և մագիստրատուրայի օտար լեզուների դասավանդման գործընթացը:
Ամբիոնը Գիտակրթական միջազգային կենտրոնի համակարգում իր դեմքն ունեցող, հստակ կազմակերպված, կուռ օղակ է, որն իր գործունեությունը ծավալում է մի քանի ուղղություններով` ուսումնական, ուսումնամեթոդական, գիտական և հրատարակչական:
Օտար լեզուների ամբիոնը, որի հիմքում ընկած են օտար լեզուների` մասնագիտական/ակադեմիական նպատակներով (ESP/EAP) դասընթացները, վերամշակում, ստեղծում և լայնածավալ ու բազմամակարդակ կրթական ծրագրերի ուսուցում է իրականացնում մագիստրատուրայի բոլոր ամբիոններում, ինչպես նաև ասպիրանտուրայում: Ամբիոնում մշակված կրթական ծրագրերը օտար լեզուների դասավանդման առավել արդյունավետ նոր մոտեցումներ են, որոնք լայն տարածում են գտել ողջ աշխարհում և ուղղորդված են օտար լեզուների ուսուցումը ծառայեցնելու մասնագիտական նպատակներին: Այժմ արդեն ինչպես մագիստրոսական, այնպես էլ ասպիրանտական ուսուցման ծրագրերն ամբիոնում իրականացվում են կրեդիտային համակարգի պահանջներին համապատասխան:


Ամբիոնի խնդիրներն են`

Օտար լեզուների դասավանդման գործընթացը նպատակաուղղված է ուսանողներին ապահովելու հաղորդակցման համար անհրաժեշտ գործիքակազմով` առաջարկելով նրանց դասավանդման արդիական ձևեր, հետաքրքիր դասընթացներ և անհատական ուսուցումը խթանող միջոցներ (լեզվական նյութի սահմաններում ընթերցած կամ ունկնդրած տեքստերը հասկանալու նպատակով) և ընդգրկելով խոսքային գործունեության բոլոր 4 հմտությունները` լսել/ունկնդրել, խոսել, կարդալ/ընթերցել, գրել:
Ամբիոնում դասավանդող յուրաքանչյուր դասախոս ուսումնական գործընթացում ցուցաբերում է անհատական մոտեցում, որը թույլ է տալիս բացահայտել յուրաքանչյուր ուսանողի գիտելիքների մակարդակը և օգնում է համեմատաբար ցածր լեզվական մակարդակ ունեցող ուսանողներին հաղթահարել դժվարությունները և լիարժեք ընդգրկվել ուսումնական գործընթացում:
Ամբիոնի նպատակն է տարբեր բնագավառներում մասնագիտացող ապագա գիտնականներին տալ մասնագիտական օտար լեզուների հուսալի գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն նրանց ներկայացնելու ՀՀ գիտական պոտենցիալը միջազգային ասպարեզում և բազմաբեղուն գործունեություն իրականացնել հանրապետության տարբեր ձեռնարկություններում, նախարարություններում, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտերկրի տարբեր համալսարաններում և այլուր:


Գիտահետազոտական աշխատանքները

Գիտահետազոտական աշխատանքը  ամբիոնի անձնակազմի գործունեության անքակտելի մասն է կազմում: Կատարվում են  ուսումնասիրություններ արդի լեզվաբանության տարբեր ուղղություններով: Ամբիոնի դասախոսների գիտական աշխատությունները, որոնք նվիրված են ժամանակակից լեզվաբանության տարաբնույթ արդիական խնդիրների քննությանն ու լուսաբանմանը, տպագրվում են ՀՀ առաջատար և միջազգային տարբեր հանդեսներում: Դասախոսներն ակտիվորեն մասնակցում են տեղական, միջազգային տարբեր գիտաժողովների և գիտական լայն հանրությանն են ներկայացնում վերոնշյալ գիտահետազոտական աշխատանքների արդյունքները:
Ամբիոնի վարիչ Գոհար Գրիգորյանը 2014 թվականից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի կողմից հրատարակված` ԲՈՀ-ի կողմից ընդունելի «Գիտական հոդվածների ժողովածուի» խմբագրական կոլեգիայի անդամ է: 
Ամբիոնի կրթական քաղաքականությունը բխում է միջազգային և շուկայական հարաբերությունների զարգացման` ներկա պայմաններում մասնագիտական տարբեր բնագավառների կողմից սովորողներին առաջադրվող պահանջներից:



Ամբիոնի աշխատակազմը՝


Գոհար Գրիգորյան      

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նվարդ Երնջակյան

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Լաուրա Մելիքյան 

մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նաիրա  Հայրապետյան  մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սիրարփի Կարապետյան բանասիրական գիտությունների թեկնածու
Սոնա Գուլյան բանասիրական գիտությունների թեկնածու
Լիդիա Հարությունովա մանկավարժական գիտությունների թեկնածու
Վիլ Պողոսյան 

փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սուսաննա Նանյան

դասախոս         

Անժելա Պապիկյան 

դասախոս

Արուսյակ Հարությունյան 

դասախոս

Անահիտ Հարությունյան 

դասախոս

Կարոլինա Սահակյան դասախոս
Հասմիկ Ադամյան  դասախոս
Հասմիկ Բիշարյան  դասախոս
Կարինե Կուբաթյան  դասախոս
Լուսինե Մարիկյան  դասախոս

Հեռ.         (374 60) 623600


Էլ
. փոստ` gohar.grigoryan@isec.am