Գլխավոր էջ





Տնտեսագիտության և կառավարման ամբիոն

Ամբիոնի վարիչ
Կարեն Սամվելի Սարգսյան
տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնը հիմնադրվել է 2004 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր հասարակական կյանքի տարբեր բնագավառներում տնտեսագետների, շուկայագետների, ֆինանսական ոլորտի մասնագետների լայն պահանջարկով: Ամբիոնում մագիստրոսական ուսուցումը կազմակերպվում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման կարգով: 2013 թվականից ամբիոնի մասնագիտությունները համալրվել են «Բիզնեսի կառավարում» և «Տուրիզմի կառավարում» մասնագիտություններով, իսկ 2015 թվականից՝ «Մաքսային գործ» մասնագիտությամբ:


Ամբիոնի խնդիրներն են ՝

«Կառավարում» մասնագիտությամբ պատրաստել բարձր որակավորմամբ մագիստրոսներ, կառավարման, բիզնեսի կառավարման, ֆինանսների, շուկայաբանության, մաքսային գործի և տուրիզմի մասնագիտացումներով մշակել մագիստրոսական ուսուցման ժամանակակից մեթոդներ, հիշյալ ոլորտներում իրականացնել գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտություններ, հայաստանյան և արտերկրի առաջավոր բուհերի հետ մասնագիտական ոլորտներում հաստատել միջազգային գիտակրթական համագործակցություն՝ կատարելագործել ուսուցման բովանդակությունը, հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ:
«Կառավարում» ամբիոնի հիմնական նպատակներից է նաև պատրաստել միջմասնագիտական գիտելիքներ ունեցող մագիստրոսներ, որոնց պահանջարկը գնալով աճում է ինչպես ՀՀ, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում:


Մասնագիտացումը` կառավարում, գործարար վարչարարություն, հանրային կառավարում, հանրային ֆինանսների կառավարում


Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնում դասավանդում են կրթության և գիտության ոլորտներում բարձր որակավորում ունեցող և մեծ հեղինակություն վայելող մասնագետներ:
Վերջին հինգ տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հրատարակվել են գիտական երեք մենագրություն, երեք ուսումնամեթոդական ձեռնարկ, 50 գիտական հոդված:
Ամբիոնը հետամուտ է լինում դասախոսների մասնագիտական վերապատրաստմանը, գիտական հանդեսներում նյութերի հրատարակմանը և մասնագիտական գիտաժողովներին մասնակցությանը: Ամբիոնի դասախոսները մասնակցում են հայրենական և միջազգային տարբեր համաժողովների, գիտաժողովների՝ ներկայացնելով իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները:
Ամբիոնին կից գործում է Բիզնեսի կառավարման լաբորատորիա:


Ամբիոնի աշխատակազմը՝

Կարեն Սարգսյան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Արամ Սիմոնյան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Իրինա Հովակիմյան տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Բենիկ Մանուկյան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Կամո Հովհաննիսյան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Արեգ Բաղդասարյան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Ալինա Բաբայան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Հրաչյա Օհանյան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Վահագն Օհանյան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Հեղինե Պիվազյան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Մարո Մարտիրոսյան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Վիլեն Խաչատրյան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Վլադիմիր Աբգարյան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Գոռ Հայրապետյան տնտեսագիտության թեկնածու
Արմինե Զախարյան տնտեսագիտության թեկնածու
Զարա Մկրտչյան տնտեսագիտության թեկնածու
Իվան Գրիգորյան տնտեսագիտության թեկնածու
Խաչիկ Փափազյան տնտեսագիտության թեկնածու
Էդուարդ Պետրոսյան տնտեսագիտության թեկնածու
Անահիտ Ոսկանյան տնտեսագիտության թեկնածու
Զարուհի Հայրյան բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Լիլիթ Ասոյան պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Նարինե Վարդանյան բանասիրական գիտությունների թեկնածու
Կարապետ Սարաֆյան  
ինժեներ երկրաբան
Նարինե Մանուկյան դասախոս
Անահիտ Ղուկասյան
դասախոս

Հեռ.`       (+374 10) 524812

Էլ. փոստ`  karen.sargsyan@isec.am


Տեսադարան՝