Գլխավոր էջ





Հոգեբանության ու կրթական գիտությունների ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Նաիրա Ռաֆիկի Հակոբյան 
հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Հոգեբանության ամբիոնը հիմնադրվել է 2007 թվականին։ 2026 թվականին Հոգեբանության և Մանկավարժության ամբիոնների միավորման արդյունքում ձևավորվել է նոր՝ Հոգեբանության ու կրթական գիտությունների ամբիոնը։

Ամբիոնի գործունեության հիմնական նպատակն է՝ ապահովել հոգեբանության և կրթական գիտությունների ոլորտներում բարձրորակ մասնագիտական կրթության իրականացումը, նպաստել գիտահետազոտական գործունեության զարգացմանը և գիտական կադրերի պատրաստմանը, ինչպես նաև ամրապնդել գիտության, կրթության և մասնագիտական պրակտիկայի միջև փոխկապակցվածությունը։


 


Ամբիոնի հիմնական խնդիրներն են՝

  

  • Մասնագիտական կրթության իրականացումը հոգեբանության ոլորտում՝ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» և «Սոցիալական և քաղաքական հոգեբանություն» մասնագիտացումներով, ինչպես նաև կրթական գիտությունների ոլորտում՝ «Կրթության կառավարում» և «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտացումներով՝ ապահովելով տեսական գիտելիքների, գործնական հմտությունների և մասնագիտական կարողությունների զարգացումը։
  • Կրթական ծրագրերի մշակումն ու կատարելագործումը՝ հոգեբանության և կրթական գիտությունների արդի գիտական նվաճումներին, մասնագիտական գործունեության պահանջներին և միջազգային կրթական չափանիշներին համապատասխան։
  • Գիտահետազոտական գործունեության զարգացումը կլինիկական հոգեբանության, հոգեթերապիայի, սոցիալական և քաղաքական հոգեբանության, կրթության կառավարման, սոցիալական մանկավարժության ոլորտներում՝ խթանելով արդիական հիմնախնդիրների ուսումնասիրությունը, միջգիտակարգային հետազոտությունները և գիտական արդյունքների կիրառումը։
  • Հետբուհական գիտական կրթության և գիտական կադրերի պատրաստման խթանումը սոցիալական հոգեբանության մասնագիտությամբ՝ կրթության երրորդ աստիճանի շրջանակում գիտահետազոտական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը, որակավորման քննությունների հանձնմանը, ատենախոսության թեմայի ընտրությանն ու հաստատմանը և գիտական աստիճանի հայցմանն ուղղված գործընթացներին սահմանված կարգով աջակցելու միջոցով։
  • Մասնագիտական և հետազոտական կարողությունների զարգացումը՝ նպաստելով կլինիկական հոգեբանական գնահատման և աջակցության, հոգեթերապևտիկ աշխատանքի, սոցիալ-հոգեբանական և քաղաքական գործընթացների վերլուծության, ինչպես նաև կրթական հաստատությունների կառավարման և զարգացման հմտությունների ձևավորմանը։
  • Գիտակրթական և միջազգային համագործակցության ընդլայնումը՝ զարգացնելով կապերը գիտական հաստատությունների, բուհերի և մասնագիտական կազմակերպությունների հետ, խթանելով համատեղ հետազոտությունները, գիտական հրապարակումները և գիտաժողովների կազմակերպումը։
  • Մասնագիտական էթիկայի և շարունակական զարգացման ապահովումը՝ ձևավորելով գիտականորեն հիմնավորված, պատասխանատու և նորարարական մոտեցումներ կիրառող մասնագետներ ու հետազոտողներ։
  • Ամբիոնի գործունեության ընդհանուր նպատակն է՝ պատրաստել բարձրորակ մասնագետներ և նպաստել գիտական կադրերի պատրաստմանը, զարգացնել հոգեբանական ու կրթական գիտությունների հետազոտական ներուժը և ապահովել գիտական արդյունքների կիրառումը մասնագիտական գործունեության ու հասարակական զարգացման տարբեր ոլորտներում։

 


Մասնագիտացումը՝  Սոցիալական և քաղաքական հոգեբանություն, Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա, Կրթության կառավարում, Սոցիալական մանակավարժություն։


Գիտահետազոտական աշխատանքները

 

«Հոգեբանության ու կրթական գիտությունների» ամբիոնի գործունեության առանցքային ուղղություններից է գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, որն ուղղված է հոգեբանության և կրթական գիտությունների արդի հիմնախնդիրների ուսումնասիրմանը, գիտական գիտելիքի զարգացմանը, հետազոտական ներուժի ամրապնդմանը և ստացված արդյունքների կիրառմանը մասնագիտական ու հասարակական պրակտիկայում։

Ամբիոնի գիտական գործունեության կարևոր ցուցանիշներից է գիտական արտադրանքի ծավալն ու բազմազանությունը։ Այս տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հրատարակվել են 12 մենագրություն և 11 ուսումնամեթոդական ձեռնարկ, տարբեր գիտական պարբերականներում հրապարակվել են ավելի քան 230 գիտական հոդված,  գիտական հոդվածներ Scopus և Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքի կարևոր բաղադրիչ է մրցութային հիմունքներով ֆինանսավորվող գիտական թեմաների իրականացումը։ Միայն վերջին հինգ տարիների ընթացքում ամբիոնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվել են երկու գիտական թեմաներ՝

 

  1. 1.      21T-5A311 ծածկագրով՝ «Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը»։ Թեմայի շրջանակում ուսումնասիրվում են հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և հոգեբանական անոմիայի հիմնախնդիրները, դրանց դրսևորման առանձնահատկությունները և հաղթահարման հնարավոր մոտեցումները։
  2. 2.      25RG-5A025 ծածկագրով՝ «Սուբյեկտիվ բարեկեցության և սոցիալական կայունության հայեցակարգը հոգեբանական անոմիայի հաղթահարման համատեքստում»։ Թեման ներկայումս ընթացքի մեջ է։ Հետազոտությունն ուղղված է սուբյեկտիվ բարեկեցության և սոցիալական կայունության փոխկապակցվածության ուսումնասիրմանը՝ հոգեբանական անոմիայի հաղթահարման համատեքստում։

 

Նշված գիտական թեմաներն արտացոլում են ամբիոնի հետազոտական հետաքրքրությունների արդիականությունը և ուղղված են հասարակական փոխակերպումների պայմաններում անձի հոգեբանական վիճակի, արժեհամակարգային փոփոխությունների, սոցիալական կայունության և բարեկեցության հիմնախնդիրների գիտական ուսումնասիրմանը։ Դրանք նպաստում են գիտականորեն հիմնավորված մոտեցումների մշակմանը և հետազոտությունների արդյունքների գործնական կիրառման հնարավորությունների ընդլայնմանը։

Ամբիոնի գիտական գործունեության զարգացման գործում կարևոր դեր ունի գիտական հաղորդակցության և հրատարակչական աշխատանքի կազմակերպումը։ Ամբիոնի վարիչ Նաիրա Հակոբյանը 2014 թվականից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից հրատարակվող «Կաճառ» գիտական պարբերականի գլխավոր խմբագիրն է։ Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողովների և գիտական այլ միջոցառումների՝ ներկայացնելով իրենց հետազոտությունների արդյունքները, փոխանակելով մասնագիտական փորձ և ընդլայնելով գիտական համագործակցության շրջանակները։

Ամբիոնի գործունեության կարևոր ուղղություններից է գիտական կադրերի պատրաստումը։ Ամբիոնի գոյության ընթացքում՝ ամբիոնի  հայցորդների կողմից պաշտպանվել է 8 թեկնածուական ատենախոսություն, իսկ ամբիոնի աշխատակիցները պաշտպանել են երկու դոկտորական ատենախոսություն։

Ամբիոնն ունի սոցիալական հոգեբանության մասնագիտությամբ կրթության երրորդ աստիճանի ծրագիր իրականացնելու, որակավորման քննություններ կազմակերպելու և ատենախոսության թեմաներ հաստատելու պաշտոնական իրավասություն։ Այս հնարավորությունները նպաստում են գիտական կադրերի համակարգված պատրաստմանը, ինքնուրույն հետազոտական գործունեության զարգացմանը և սոցիալական հոգեբանության ոլորտում գիտական ներուժի շարունակական վերարտադրությանը։

 

Գիտահետազոտական գործունեության և դրա գործնական կիրառման կապն ապահովվում է նաև ամբիոնին կից գործող  «Հոգեբանական  դիտարան» միջոցով։ Դիտարանում քննարկվում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա հոգեբանական հիմնախնդիրները, կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ և թրեյնինգներ, մատուցվում են հոգեբանական ծառայություններ։ Դիտարանի գործունեությունը նպաստում է տեսական գիտելիքների գործնական կիրառմանը, մասնագիտական հմտությունների զարգացմանը և հոգեբանական աջակցության փորձի տարածմանը։

Ամբիոնի գիտական, կրթական և սոցիալական առաքելության կարևոր բաղադրիչ է հոգեբան-մագիստրանտների  «Աջակցություն» կամավորների ակումբի գործունեությունը։ Ակումբի անդամներն աջակցություն են ցուցաբերում հոգեբանական և սոցիալական դժվարություններ ունեցող անձանց ու խոցելի խմբերին, այցելում մանկատներ և ծերանոցներ, համագործակցում «Մեր տուն», «Երեխաների պաշտպանություն», «Աջակցություն հաշմանդամներին» և սոցիալական այլ հաստատությունների հետ։ Այս գործունեությունը նպաստում է հոգեբանական գիտելիքների գործնական կիրառմանը, սոցիալական պատասխանատվության ձևավորմանը, մասնագիտական էթիկայի սկզբունքների ամրապնդմանը և սոցիալական աջակցության նախաձեռնություններում ուսանողների ներգրավվածությանը։

Ամբիոնի գիտահետազոտական գործունեության զարգացման հեռանկարները կապված են միջազգային գիտական համագործակցության ընդլայնման, Scopus և Web of Science շտեմարաններում ընդգրկված գիտական պարբերականներում հրապարակումների խթանման, միջգիտակարգային հետազոտությունների զարգացման և գիտական արդյունքների կիրառական նշանակության բարձրացման հետ։ Կարևորվում է նաև հետազոտական ուղղությունների զարգացումը կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի, սոցիալական և քաղաքական հոգեբանության, ինչպես նաև կրթության կառավարման ոլորտներում՝ ապահովելով գիտական հետազոտությունների և մասնագիտական կրթության բովանդակային փոխկապակցվածությունը։



 

 

ԱՄԲԻՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԶՄԸ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Նաիրա Հակոբյան  հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ասյա Բերբերյան    հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վազգեն Պողոսյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Մարիամ Մեհրաբյան        հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Մարիաննա Ավետիսյան  հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Անժելիկա Այվազյան     հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գոռ Եսայան    հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արմինե Մուրադյան   հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Աննա Խաչատրյան    հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Մարիաննա Ավետիսյան   հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հասմիկ Հարությունյան      հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ռաֆիկ Պետրոսյան          հոգեբանական գիտությունների թեկնածու

Տաթևիկ Վաթյան               հոգեբանական գիտությունների թեկնածու

Լիլիթ Խաչատրյան           հոգեբանական գիտությունների թեկնածու

Ժոզեֆինա Եսայան             դասախոս, ասպիրանտ

Մանանա Ենոքյան       դասախոս, ասպիրանտ

Մարինե Այվազյան    դասախոս, ասպիրանտ

Նաիրա Սլդոյան    հոգեբանության ամբիոնի համակարգող

 

 

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

 

Հայկ Պետրոսյան  մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արմեն Սահակյան                         սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արմեն Սարգսյան                          տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Ատոմ Մխիթարյան      ֆիզ-մաթ․ գիտությունների թեկնածու, մանկավարժության դոցենտ

Սիրանուշ Կարապետյան             մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ 

Վահան Մելիքսթյան                      մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կարինե Պապիկյան                        մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նարինե Վարդանյան                     բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Աստղիկ Ավետիսյան                      բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Թամարա Թովմասյան                    դասախոս

 


Հեռ.          (+374 60) 623520 /303/

Էլ. փոստ
 
 nhakobyan@mail.ru



Տեսադարան՝