Գլխավոր էջ





Անվճար ուսուցում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

 
 

 

 

Դասիչը

Մասնագիտությունը

031301.00.7

Հոգեբանություն

031301.06.7

Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա

041301.00.7

Կառավարում

041301.04.7

Գործարար վարչարարություն (կառավարում)

042101.00.7

Իրավագիտություն

042101.01.7

Իրավագիտություն

051101.00.7

Կենսաբանություն

051101.02.7

Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն

052201.00.7

Բնապահպանություն և բնօգտագործում

052201.01.7

Բնապահպանություն և բնօգտագործում

071506.00.7

Սարքաշինություն և չափագիտություն

071506.05.7

Ավիատիեզերական սարքաշինություն

091601.00.7

Ֆարմացիա

091601.02.7

Դեղագիտություն

 

Մագիստրատուրայի առկա ուսուցմամբ անվճար համակարգ կարող են դիմել տվյալ մասնագիտությամբ ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք, ովքեր ավարտական աշխատանքի պաշտպանությունից ստացել են առնվազն 14 (20-բալանոց համակարգ) միավոր, իսկ ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը) առնվազն 14 է:

Մրցութային քննությունն անցկացվում է ըստ նախապես հրապարակված մասնագիտական հարցաշարի (մանրամասները տե՛ս ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի ընդունելության կարգում):

*Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ (ներկայացնել նաև նշված փաստաթղթերի պատճենները) կամ առցանց դիմում են ներկայացնում հետևյալ հղմամբ` www.isec.am/online-admission-form/կցելով ստորև նշված սքանավորված փաստաթղթերը․

  • անձնագիր /նույնականացման քարտ,
  • բարձրագույն կրթության դիպլոմ և հավելված,
  • ՀՀ քաղաքացիները արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին,
  • 3x4 չափսի լուսանկար (2 հատ),
  • կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ,
  • հրատարակված գիտական հոդվածների ցանկ (առկայության դեպքում)։

 

Անհրաժեշտության դեպքում ընդունող հանձնաժողովը դիմորդից կարող է պահանջել ներկայացնելու նաև փաստաթղթերի բնօրինակները։

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝ https://www.isec.am/images/dimord/Table.pdf։

Դիմումներն ընդունվում են 2026թ. հունիսի 15-ից հուլիսի 6-ը ներառյալ:

Ընդունելության քննությունների անցկացման ժամանակաշրջանը՝ 2026 թվականի հուլիսի 7-ից 9-ը։

Երևան, Մ. Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, 2-րդ հարկ, հեռախոս՝ (010) 52 48 12, (060) 27 06 06: