Գլխավոր էջ





ԳԿՄԿ դասախոս Լիլիթ Ասոյանը՝ Մոսկավայում կայացած միջազգային համաժողովում խոսնակ

Ապրիլի 16, 2026

Ս․թ․ ապրիլի 15-17-ին Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի կրթության ակադեմիայի կազմակերպած միջազգային V համաժողովը։ Այն այս անգամ կրել է «Միասնության դասեր» խորագիրը։ Համաժողովը նվիրված է է եղել Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարվան՝ միտված լինելով դառնալ գիտության և պրակտիկայի միավորման հարթակ։ Օրակարգում առանցքային են եղել ազգամիջյան միասնության, տարածքային ժողովրդագրության և ընդհանուր կրթական համակարգի ձևավորման հարցերը։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից համաժողովին մասնակցել է Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դոցենտ, պատմ․գ․թ․ Լիլիթ Ասոյանը։ Նա ելույթ է ունեցել «Հասարակական կազմակերպությունների գործունեությունը որպես ազգամիջյան միասնության ձևավորման և ամրապնդման գործոն» խորագրով զեկուցմամբ, որում նշել է․ «Հասարակական կազմակերպություններն ազգամիջյան միասնության ձևավորման կարևորագույն գործիք են, քանզի նրանք ոչ միայն մշակութային հիշողության կրողն ու պահպանողն են, այլև կենդանի շփման և փոխվստահության ձևավորման հարթակ, որի շնորհիվ և կարող են նպաստել ազգամիջյան փոխըմբռնմանն ու կապերի ապրապդնմանը»։

Ելույթի ավարտին խոսնակը պատասխանել է «Մեծ միասնություն փոքր գործերով․ ազգամիջյան միասնության ձևավորմանն ուղղված նախագծերի իրականացման փորձ» խորագիրը կրող կլոր սեղանի մասնակիցների հարցերին։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին