Գլխավոր էջ





ԳԿՄԿ վարչակազմի հանդիպումը 2022-2023 ուստարվա մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների հետ

Սեպտեմբերի 14, 2022

Ս.թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ԳԿՄԿ վարչակազմի անդամների և 2022-2023 ուստարում ընդունված մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների միջև՝ միմյանց հետ ծանոթանալու և Կենտրոնի ուսումնական գործընթացը ներկայացնելու նպատակով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, ով ուսանողներին ներկայացրեց ուսումնական գործընթացին առչնվող կանոնակարգերը, գնահատման մեթոդաբանությունը, քննական շրջանի կազմակերպման կարգը և մագիստրոսական կրթական ծրագրերին վերաբերող այլ հարցեր:

Շնորհավորելով ուսանողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց Կենտրոնի ուսումնական գործընթացի կանոնակարգը, վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի զեղջման հնարավորությունները, ինչպես նաև վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման համար դիմումների ներկայացման կարգն ու ժամկետները:

Կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Եղոյանն իր հերթին ներկայացրեց Moodle հեռավար հարթակից օգտվելու ուղեցույցը, ինչպես նաև այն բոլոր հնարավորություններն ու գործիքակազմը, որոնք անհրաժեշտ են ուսուցման ընթացքում հարթակն արդյունավետ օգտագործելու համար:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Կենտրոնի իրավախորհրդատու Լիլիթ Խառատյանը, ով ներկայացրեց ուսանողների հետ անհատական պայմանագրերի կնքման ընթացակարգը և իր պատրաստակամությունը հայտնեց ցանկացած իրավական հարցի աջակցության և կարգավորման գործում:

Հանդիպման ավարտին Կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանը համառոտ ներկայացրեց Կենտրոնի՝ ուսանողներին ընձեռած բազմաթիվ հնարավորությունները, հանրային կապերի և կարիերայի բաժնի համագործակցության շրջանակը ուսանողների հետ և կարևորեց ուսանողների ակտիվ ներգրավվածությունը ինչպես Կենտրոնում կազմակերպվող տարբեր միջոցառումներում, այնպես էլ ստեղծված համատեղ հաղորդակցման հարթակի քննարկումներում, որոնք նպատակ ունեն վեր հանել ուսանողների ուսումնական և մասնագիտական կարիքները և ոչ ֆորմալ կրթական գործընթացը կազմակերպել դրանց հիման վրա:

ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին