ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արհեստակցական կազմակերպության գործունեության խնդիրները և ծրագրերը ներառում են.
- աշխատողների իրավունքների պաշտպանությունը․
- աջակցություն նորապսակներին․
- բարեգործական ծրագրերի և մշակութային միջոցառումների կազմակերպում․
  
 
|  |  | ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ   ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արհեստակցական կազմակերպությունը դրամական աջակցություն է նախատեսում նորապսակ աշխատակիցների համար: Ամուսնության կապակցությամբ ԳԿՄԿ աշխատակցին հատկացվում է 30.000 ՀՀ դրամ: | 
|  |  |  | 
|  |  |  | 
|  |  | ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅՈՒՆ
 ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արհեստակցական կազմակերպությունը ԳԿՄԿ աշխատակցի յուրաքանչյուր նորածին երեխայի ծննդյան համար հատկացնում է 50.000 ՀՀ դրամ:
 | 
|  |  |  | 
|  |  |  | 
|  |  | ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
 ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արհեստակցական կազմակերպությունն աջակցում է ԳԿՄԿ աշխատակազմին (նաև՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմին) մշակութային մի շարք ծրագրերի և բարեգործական միջոցառումների իրականացման և մասնակցության հարցում: Այդ ծրագրերի շրջանակներում՝
 
Արհեստակցական կազմակերպությունը համապատասխան կազմակերպություններից ձեռք է բերում և ԳԿՄԿ աշխատակիցներին է տրամադրում ներկայացումների և համերգների տոմսեր:Յուրաքանչյուր ուս. տարվա վերջում ԳԿՄԿ ուսխորհուրդը բարեգործական նպատակներով այցելություն է կազմակերպում ՀՀ հեռավոր և սահմանամերձ շրջաններ: Այս ծրագրի շրջանակներում ԳԿՄԿ արհեստակցական կազմակերպությունը դրամական աջակցություն է տրամադրում ԳԿՄԿ ուսանողական խորհրդին: | 
|  |  |  | 
|  |  |  | 
|  |  | ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
 Հանգստի, տարաբնույթ միջոցառումների կազմակերպման և աշխատակիցների մասնակցության ապահովման նպատակով ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արհեստակցական կազմակերպությունը տրամադրում է ֆինանսական աջակցություն:
 | 
|  |  |  | 
|  |  |  | 
|  |  | ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ 
 Արհեստակցական կազմակերպությունը ԳԿՄԿ աշխատակիցներին կարող է տրամադրել դրամական աջակցություն հետևյալ դեպքերում.
 
 
ԳԿՄԿ սոցիալապես անապահով աշխատակիցներին՝ իրենց դիմումի համաձայն:ԳԿՄԿ աշխատակիցներին, որոնք կներկայացնեն բժշկի տեղեկանք և բուժման համար նախատեսված ծախսերի կտրոն:ԳԿՄԿ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում։ | 
|  |  |  | 
| 
| *Սույն ծախսերը սահմանվում են  ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի արհեստակցական կազմակերպության նախահաշվով, որը հաստատվում է  մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի տասնհինգը:  |  |