Մեր մասին
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) ուսանողական գիտական ընկերությունը (այսուհետ՝ ՈՒԳԸ) Կենտրոնի ուսանողների՝ մագիստրանտների, հայցորդների և ասպիրանտների կամավոր ակադեմիական միավորում է։
ՈՒԳԸ-ն իր գործունեությունը ծավալում է՝ ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, Կենտրոնի կանոնադրությամբ և ՈՒԳԸ կանոնադրությամբ։
ՈՒԳԸ-ի կանոնադրությունը և նրանում կատարվող փոփոխությունները հաստատվում են Կենտրոնի գիտական խորհրդի կողմից՝ ՈՒԳԸ նախագահի ներկայացմամբ:
Կենտրոնի ՈՒԳԸ-ի լրիվ անվանումը. հայերեն՝ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական գիտական ընկերություն, ռուսերեն՝ Студенческое научное общество международного образовательного центра Национальной академии наук Республики Армения, научноանգլերեն՝ Student Scientific Society of the International Scientific-Educational Center of the National Academy of Sciences of the Republic of Armenia:
Իսկ կարճ անվանումը՝ հայերեն՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈՒԳԸ, ռուսերեն՝ CHO МНОЦ НАН РА, անգլերեն՝ SSS ISEC NAS RA:
Կենտրոնի ՈՒԳԸ-ի նպատակն է՝ նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը:
ՈՒԳԸ-ն իր նպատակների և խնդիրների լուծման (Տե՛ս ՈՒԳԸ կանոնադրությունը), երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար կարող է օգտվել Կենտրոնի աջակցությունից:
ՈՒԳԸ անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ուսանող, ում ՄՈԳ-ը գերազանցում է 20-բալանոց համակարգում 16 բալը, և ով ընդունում է ՈւԳԸ կանոնադրությունը և իր գործունեությամբ պատրաստ է նպաստել ՈՒԳԸ կանոնադրական նպատակների իրագործմանը։
ՈՒԳԸ նախագահության մեջ ընդգրկվում են ՈՒԳԸ նախագահը, փոխնագահները, քարտուղարը, հանձնախմբերի ղեկավարները:
ՈՒԳԸ նախագահը, փոխնախագահները և ՈՒԳԸ քարտուղարը ընտրվում են ՈՒԳԸ կողմից՝ փակ գաղտնի քվեարկությամբ, ՈՒԳԸ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
