Գլխավոր էջ





Պապոյան Արփի Արգամի



Բիզնեսի կառավարում
(2012-2014)




- Որտե՞ղ եք աշխատում:

- Աշխատում եմ որպես «Լոնդոն Բիզնես Ակադեմիա» հեռավար ուսուցման համակարգի տարածաշրջանային ներկայացուցիչ, ինպես նաև «Ուրբան Իվենթս» ընկերության հիմնադիրն եմ:

- Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

- Աշխատասիրությունն ու շուկայի միտմանը համընթաց քայլերի ձեռնարկումը:

- Ի՞նչ դեր է ունեցել Գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում, և ո՞րն է եղել Ձեր ամենամեծ ձեռքբերումը Գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:

- Համակուրսեցիների հետ մտերիմ կապերը, որոնք հետագայում մեծ դեր են ունեցել համատեղ տարբեր նախագծեր ձեռնարկելու գործում, և, անխոս, գիտելիքը, որը մասնագիտական ոլորտում կիրառում է ստացել:

- Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:

- Այցելությունները բուֆետ)), երբ ժամանակ էինք ունենում, քանի որ բոլորս ուսման հետ համատեղ աշխատում էինք: Դասերից հետո մեզ հետաքրքրող թեմայով բաց քննարկում էինք անցնակցնում։ Քննարկումները միշտ բուռն էին անցնում, լինում էին տարակարծություններ. սա շատ էր օգնում տեղեկացված լինելուն շուկայում առկա փոփոխություններին կամ ակտուալ խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեին, և մտերիմ մթնոլորտ էր ստեղծում համակուրսեցիների միջև։

- Ձեր մաղթանքը Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:

- Ներդրում անել սեփական գիտելիքի և հմտությունների մեջ, այն միշտ կրկնակի ուժով է վերադառնում։