Գրիգորյան Դավիթ Հրաչիկի
Լրագրություն
(2009-2011)
- Որտե՞ղ եք աշխատում:
- 2 տասնյակից ավելի միջազգային և տեղական երաժշտական, կինո- և այլ փառատոների, մեգա ծրագրերի մամլո քարտուղար և PR մասնագետ եմ:
- Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
- Միշտ եղել և մնում են աշխատասիրությունը, համառությունը, փորձը և ամենակարևորը՝ բարոյական արժեքները:
- Ի՞նչ դեր է ունեցել Գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:
- Կրթվել պետք է ամեն օր, ամեն ժամ և պահ. այդ շրջանն ամրապնդեց իմ գիտելիքները, թույլ տվեց ավելի սիրել մասնագիտությունս:
- Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը Գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:
- Մի քանի անգամ մասնակցել եմ միջազգային նախագծերի, ձեռք եմ բերել լավագույն ընկերներիս, ստացել եմ կրթաթոշակ, պատիվ եմ ունեցել լինել ՈՒԽ նախագահ, որի շնորհիվ արժանացել եմ մեծ հարգանքի և սիրո, որը վայելում եմ մինչ օրս:
- Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:
- Ամեն մի պահը անմոռանալի դրվագ է: Խնամքով կպահեմ իմ հուշերում:
- Ձեր մաղթանքը Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:
- Գնահատել և օգտվել ամեն մի հնարավորությունից, որ ընձեռում է իր հաղթական ուղին անցած Կենտրոնը, որի ներուժը, ներգրավվածությունը միջազգային ծրագրերում որակյալ, մրցունակ և պահանջված մասնագետ դառնալու ճանապարհի սկիզբն են դնում: