Գլխավոր էջ





Eduroam

Eduroam-ը անլար ինտերնետ կապի միջազգային ծառայություն է՝ նախատեսված կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների համար։ Այն գիտնականներին, կրթության ոլորտի աշխատակիցներին և ուսանողներին հնարավորություն է տալիս ստանալ անվճար անլար ինտերնետ կապ աշխարհի բոլոր այն հաստատություններում, որտեղ առկա է Eduroam ծառայությունը։ Eduroam ծառայությունը հասանելի է շուրջ 67 երկրներում։ Տվյալ ցանցին են միացված աշխարհի այնպիսի առաջատար համալսարաններ, ինչպիսիք են Հարվարդ, Օքսֆորդ , Յել և այլ համալսարանները։ Eduroam ծառայությունը արդեն հասանելի է նաև ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում։

Ինչպե՞ս օգտվել Eduroam ծառայությունից․

1. Eduroam ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պաշտոնական էլփոստի հասցեն։

2. Այնուհետև պետք է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://afire.asnet.am/index.php/registration


Ուշադրություն․ Գրանցվելիս E-mail դաշտում պետք է մուտքագրել Ձեզ տրամադրված ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պաշտոնական էլփոստի հասցեն, իսկ Institution դաշտում պետք է ընտրել International Scientific-Educational Center of NAS RA․։
Գաղտնաբառը պետք է ունենա առնվազն 10 նիշ և պարունակի լատիներեն տառեր, թվեր և սիմվոլներ։

Հիշեցում
Ցանկալի չէ ,որ Ձեր նշած գաղտնաբառը համընկնի էլեկտրոնային փոստի գաղտնաբառին։

3. Բարեհաջող գրանցվելուց հետո Ձեր էլեկտրոնային փոստին կստանաք նամակ, որտեղ պետք է հաստատեք Ձեր գրանցումը։


4. Գրանցումը հաստատելուց հետո՝ 2 օրվա ընթացքում, Ձեր էլփոստին կստանաք անհրաժեշտ կարգաբերումները Eduroam ցանցին միանալու համար։

Լրացուցիչ մանրամասների համար կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին։