Գլխավոր էջ





Eduroam-ի տեղադրման և կարգավորման ուղեցույց (Linux)

Այս ուղեցույցը կօգնի քայլ առ քայլ կարգավորել անվտանգ eduroam Wi-Fi՝ հիմնվելով eduroam Configuration Assistant Tool (CAT)-ի վրա։

eduroam CAT-ն (https://cat.eduroam.org/օգնում է օգտագործողներին ստանալ անվտանգ մուտք դեպի ինտերնետ։ Այն հնարավորություն է տալիս ստեղծելու տեղադրիչներ (installers) իրենց հատուկ ապահով կոնֆիգուրացիայով նախատեսված մի շարք տարածված օպերացիոն համակարգերի(այսուհետ՝ ՕՀ) համար (ինչպես համակարգիչների, այնպես էլ սմարթֆոնների)՝ ապահովելով օգտագործողի անվտանգ մուտքը հատուկ հավաստագրերի (certificate) միջոցով։

 

Ինչո՞ւ արժե օգտվել eduroam CAT-ից։

eduroam CAT-ից օգտվելն պաշտպանում է օգտագործողներին eduroam անունով կեղծ Wi-Fi-ներից, որոնք գողանում են նրանց մուտքանունն ու գաղտնաբառը։


Մինչ տեղադրելը անհրաժեշտ է.

  • Ունենալ ինտերնետ կապ՝ բեռնելու ձեր կազմակերպության eduroam պրոֆիլը։
  • Համոզվել, որ սարքի Wi-Fi կարգավորումներում չկան մինչ այդ տեղադրված eduroam կոնֆիգուրացիաներ։ Եթե կան, ապա դրանք ջնջել և անցնել հաջորդ քայլերին.

  1. Մտեք https://cat.eduroam.org/

  2. Սեղմեք "Click here to download your eduroam® installer" կոճակը։ Սեղմելուց հետո կհայտնվի ձեր տարածաշրջանում գտնվող eduroam-անդամ կազմակերպությունների ցուցակ(Նկար 1)։ Ընտրեք "International Scientific Educational Center NAS RA (ISEC)" պրոֆիլը:


    Նկար 1

  3. Ընտրեք "Select the user group" համապատասխան օգտագործողի խումբը հնարավոր երեք տարբերակներից (Նկար 2):


    Նկար 2

  4. Բրաուզերը հավանաբար կտեսնի ձեր ՕՀ և կտրամադրի համապատասխան տեղադրիչը(installer)։ Սեղմեք "Continue" կոճակը բեռնելու համար։ Եթե բրաուզերը չկարողանա տրամադրել համապատասխան տեղադրիչը կամ դուք ցանկանաք բեռնել տեղադրիչը այլ ՕՀ-ի համար, սեղմեք "Choose another installer to download" կոճակը և ընտրեք այն։

  5. Բեռնելու կոճակը սեղմելուց հետո կբեռնվի .py ֆորմատի ֆայլը։ Ստուգեք,որ "python"-ը տեղադրված է (հավաքեք Terminal-ում python), եթե տեղադրված չէ, Terminal-ում կատարեք հետևյալ գործողությունը. [Terminal]

    sudo apt-get python


  6. Բեռնված ֆայլը դարձրեք կատարվող. [Terminal]


    chmod +x .py


  7. Սեղմեք .py ֆայլի վրա File Manager-ում։

  8. Հետևեք տեղադրիչի ցուցումներին։

  9. Լրացրեք "Username", "Password" և "Repeat password" դաշտերը։

  10. Տեղադրումից հետո մտեք Network Manager և ընտրեք "eduroam" անունով Wi-Fi-ը։

  11. Վայելեք eduroam-ը ողջ աշխարհում։