Գլխավոր էջ





Օտարերկրյա որակավորումների ճանաչումը՝ քննարկման կիզակետում

Դեկտեմբերի 25, 2018

Դեկտեմբերի 20-ին Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ) տարբեր բուհերի ներկայացուցիչների համար կազմակերպել էր դասընթաց օտարերկրյա որակավորումների ճանաչման արդի հիմնախնդիրների և այդ ուղղությամբ իրականացվող քաղաքականության վերաբերյալ, որին մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը: ԱՓՇԱՏԿ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանի Հանրապետության ինտեգրմանը ընդհանուր եվրոպական կրթական տարածաշրջանին` ապահովելով որակավորումների արդարացի և թափանցիկ ճանաչումը` նպաստելով շարժունությանը դեպի Հայաստան և արտերկիր: Հետաքրքրությունը շատ մեծ էր ներկայացված նյութի նկատմամբ հատկապես օրինակներ քննարկելուց, մասնավորապես դիմորդների կողմից կեղծ փաստաթղթերի կամ իրականում գոյություն չունեցող բուհի վկայականի ներկայացման դեպքերը քննարկելիս: Ճանաչման հարցերը այսօր կենտրոնական դեր են գրավում բարձրագույն կրթության հարցերը քննարկելիս հատկապես միջազգայնացման, շարժունության և այլ հարցերի համատեքստում: Միջոցառման ավարտին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը պարգևատրվեց հատուկ մրցանակով ակտիվ մասնակցության համար: