ԳԿՄԿ-ն թողարկեց երկրաբան և կառավարիչ մագիստրոսների նոր սերունդ
Սեպտեմբերի 15, 2026
Ս․թ․ սեպտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) իրենց մագիստրոսական դիպլոմներն ստացան Եկրաբանության, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնների կրթական ծրագրերի շրջանավարտները։
Շրջանավարտներին ողջույնի և շնորհավորանքի խոսք հղեցին Եկրաբանության ամբիոնի վարիչ, ե․գ․թ․ Լիլիթ Սարգսյանը, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Կարեն Սարգյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, ե․գ․դ․ Խաչատուր Մելիքսեթյանը և նույն ամբիոնի դասախոս, ե․գ․դ․ Արա Ավագյանը։ Ջերմորեն շնորհավորելուց և մասնագիտական վերելքներ մաղթելուց զատ՝ նրանք վստահություն հայտեցին, որ թողարկվում են որակյալ մագիստրոսներ, մրցունակ մասնագետներ՝ միևնույն ժամանակ մաղթելով նրանց մասնագիտական շարունակական վերելքներ։
«Թող այս փուլի ավարտը ձեզ համար դառնա նոր հաջողությունների մեկնարկ՝ ի շահ մեր պետության, ի շահ մեր հասարակության»,– իր խոսքում ընդգծեց Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգյանը։
Եկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանը նշեց․ «Այսօր շատ կարևոր օր է բոլորիս համար։ Այս դիպլոմները պարզապես ուսումն ավարտելու վկայականներ չեն․ սրանք տարիների աշխատանքի, համառության և մասնագիտական կայացման արդյունք են։ Սիրելի՛ շրջանավարտներ, մենք հպարտ ենք ձեզանով։ Հուսով ենք, որ որտեղ էլ աշխատեք, ձեր գիտելիքներն ու կարողությունները կծառայեցնեք Հայաստանի զարգացմանը»։
Երկրաբանության ամբիոնի վարիչը շնորհակալություն հայտնեց կրթական ծրագրի հաջող իրագործմանն աջակցած մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտին՝ դաշտային աշխատանքների կազմակերպմանն աջակցելու և մասնագիտական բարենպաստ միջավայր ապահովելու համար, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի վարչակազմին ու ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին՝ կազմակերպական և մասնագիտական ներդրման համար։
Արտահայտվեցին նաև շրջանավարտները՝ շնորհակալություն հայտնելով ԳԿՄԿ-ում ստացած հարուստ մասնագիտական գիտելիքների և ձեռք բերած օգտակար փորձառության համար։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին
