Գլխավոր էջ





Նոր համագործակցություն «Evolution» ընկերության հետ

Դեկտեմբերի 29, 2021

Ս/թ դեկտեմբերի 28-ին ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում «Evolution» ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավար Ա. Մելիքբեկյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը և հանրային կապերի բաժնի պետ Ա. Շահազիզյանը:

«Evolution»-ը շվեդական ընկերություն է, որն իր գործունեությունը իրականացնում է 2006 թվականից ի վեր: Ունենալով  IT ուղղվածություն՝ ընկերությունն առաջարկում է օնլայն խաղերի ծրագրային ապահովում: Այսօր արդեն աշխարհի ավելի քան 20 վայրում ընկերությունն ունի գրասենյակներ ու ստուդիաներ: Վերջերս ընկերությունը միջազգային արդի ստանդարտներին համապատասխանող ստուդիա հիմնադրեց նաև Հայաստանում:

Կազմակերպությունն իր աշխատակիցներին խոստանում է առողջության ապահովագրություն, հանգստի սենյակ, ճաշարան, մարզասրահ և այլ հարմարություններ:

Հանդիպումն անցավ կառուցողական փոխըմբռնման մթնոլորտում և պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության հուշագիր կնքելու ԳԿՄԿ և «Evolution» ընկերության միջև՝ հետագայում թափուր հաստիքների համալրման և ուսանողներին աշխատանքի հնարավորություն ընձեռելու նպատակով:

Հանրային կապերի և կարիերայի բաժին