Գլխավոր էջ





ՄԵՆՎԻՊՐՈ ամառային դպրոց՝ ԱՏՀ եվ հեռազննման տեխնոլոգիաներ

Սեպտեմբերի 23, 2021

ՄԵՆՎԻՊՐՈ ամառային դպրոցի վերջին երկու օրերը նվիրված էին ԱՏՀ եվ հեռազննման տեխնոլոգիաներին: Այսպիսով՝ պրոֆ. Ռաֆաելե Կազան ներկայացրեց հեռազննման ֆիզիկական և տեխնոլոգիական սկզբունքները, ներկայումս գոյություն ունեցող արբանյակային հարթակները՝ կիրառելի ճշգրիտ գյուղատնտեսության համար, հեռազննման կիրառումը մշակաբույսերի մոնիտորինգի համար: Իսկ Պրոֆ. Կորնելիա Գլասիեն  համառոտ ակնարկ ներկայացրեց շրջակա միջավայրի հեռազննման վերաբերյալ տարբեր տարածական և ժամանակային մասշտաբներով ու տարբեր տարածաշրջանային առումներով: Թեմաները վերաբերվում էին հողին, ջրին, բուսականությանն ու բնական վտանգներին: Օրինակներով ցույց տրվեց հեռազննման կիրառումը՝ գնահատումից մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգ և ապագա սցենարները՝ օգտագործելով հեռազննման տվյալների լայն բազմազանությունը: Ընդհանուր նպատակը տարբեր միջավայրերի պայմաններում հեռազննման տվյալների ներուժի ներկայացումն էր:

Շուշանիկ Ասմարյանը ներկայացրեց տարածական տվյալների ենթակառուցվածքի հիմնական բաղադրիչները, տարածական տվյալների գլոբալ շտեմարանները և դրանց օգտագործման հիմնական հմտությունները: Ուսանողները ծանոթացան տարածական տվյալների ենթակառուցվածքների հիմնական կառուցվածքային բաղադրիչներին, ծրագրակազմին, տվյալների գլոբալ շտեմարաններին և դրանց կիրառման առավելություններին, ինչպես նաև կծանոթացնի ստանդարտներին, Հայաստանում երկրատարածական տվյալների մշակման ազգային կարողությունների ստեղծման փորձին, երկրատարածական տվյալների և մետատվյալների փոխանակման առավելություններին:

Մայքլ Դենքը ներկայացրեց աշխարհագրական տեղեկատվական համակարգերի միջոցով բարձրություններին թվային մոդելների վերլուծությունը և վիզուալիզացիան: Այսօր ազատ հասանելի գլոբալ բարձրությունների (ռելիեֆի)  թվային մոդելների (DEMs) բազմազանությունը հետազոտական տարբեր ոլորտներում վերլուծության բազմաթիվ հնարավորություններ է տալիս: Դասախոսության հիմնական մասը նվիրված էր տեղանքի պարամետրերի ստացմանը և վիզուալիզացիայի տարբեր մոտեցումների ընտրությանը` օգտագործելով բաց կոդով QGIS աշխարհագրական տեղեկատվական համակարգը և ազատ հասանելի բարձրությունների թվային տվյալները: Մայքլ Դենքի երկրորդ դասախոսության նպատակն էր ներկայացնել մակերևույթային ծածկի քարտեզագրման և վերլուծության ներածությունը՝ բաց կոդով ծրագրերի և ազատ հասանելի Sentinel-2 տվյալների կիրառմամբ: Տեղեկատվություն տրամադրվեց լուսանկարների վիզուալիզացիայի, մշակման և վերլուծության ընտրված մեթոդների վերաբերյալ: