Գլխավոր էջ





Հանդիպում Լիլ համալսարանի պրոֆեսոր Տանիել Դանիելյանի հետ

Սեպտեմբերի 27, 2021

Ս/թ սեպտեմբերի 23-ին, Գիտակրթական միջազգային կենտրոնը հյուրընկալեց  Լիլ համալսարանի (Ֆրանսիա, https://www.univ-lille.fr/home/) երկրագիտության  դեպարտամենտի պրոֆեսոր Տանիել Դանիելյանին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտություննների ինստիտուտի տնօրեն Խ. Մելիքսեթյանը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Երկրաբանություն» ամբիոնի վարիչ Լ. Սարգսյանը, ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ե. Զարգարյանը և արտաքին կապերի բաժնի պետ Ա. Հարությունյանը:

Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Լիլ համալսարանի և  ԳԿՄԿ կառուցվածքին, մասնագիտական ծրագրերին և հետազոտական ուղղվածություններին՝ հետագա համագործակցություն հաստատելու համար: Քննարկումների ընթացքում ուշադրություն դարձվեց հատկապես միջազգային  կրեդիտային շարժունության ծրագրերի համատեղ իրականացման  հնարավորություններին: Հանդիպման վերջում  առաջացած հարցերին գործնական լուծման եղանակներ առաջարկվեցին: