Գլխավոր էջ





«ԳԿՄԿ-ն ինձ զինել և շարունակում է հարստացնել գիտելիքներով». ԳԿՄԿ ուսանող Մարիամ Գևորգյան

Մայիսի 31, 2022

Մարիամ Գևորգյանն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի 1-ին կուրսի ուսանող է, ով իր երկրորդ կիսամյակի ուսուցումը շարունակում է Իտալիայի Տուշայի համալսարանում «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում:

Մարիամը՝ իր մասին…


- Ես Մարիամն եմ, ծնունդով՝ Երևանից, մասնագիտությամբ՝ գյուղատնտես, բնապահպան։ Առաջին մասնագիտությունս ձեռք եմ բերել Արցախում՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, նաև այնտեղ հասցրել եմ ստանալ առաջին մագիստրոսական կոչումս՝ որպես գյուղատնտես, հիմա արդեն կարոտով եմ հիշում այդ օրերը, երանի նորից կարողանայինք սերունդ կրթել Շուշիում…

Առաջին մագիստրատուրան ավարտելուց հետո անմիջապես որոշեցի, որ հաջորդիվ անպայման զբաղվելու եմ շրջակա միջավայրի գիտությունների ոսումնասիրությամբ:


Նշեմ, որ շատ եմ սիրում բնությունը, իսկ բնապահպանությունն այսօր պահանջված մասնագիտություն է, և այսօր աշխարհում կատարվող գլոբալ փոփոխություններից առաջնայինը հենց կլիմայի փոփոխություններն են, որոնք պայմանավորված են մարդածին գործոններով, էկո հանրության, էկո կրթության դեֆիցիտի պատճառով: Հաճախ, անտեսելով բնության օրենքներն ու պահանջները, վնասում ենք մեզ սնող ու պահող բնությունը, իսկ ինչպես նշել է Լ․դա Վինչին. «Բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել, մեզ մնում է սովորել բնությունից»: Ուստի այս գաղափարը շարունակելու համար սկսեցի հետաքրքրվել, թե Հայաստանի ո՞ր կրթական հաստատությունում կարող եմ շարունակել ուսումս, որտեղ բացի տեսական գիտելիքներ ստանալուց՝ կարող եմ ձեռք բերել նաև գործնական հմտություններ: Այս համատեքստում ընտրությունս կանգ առավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի վրա, քանի որ ուսումնասիրելով Կենտրոնի կայքը՝ համոզվեցի, որ ցանկանում եմ ուսումս շարունակել այն հաստատությունում, որտեղ բացի տեսական գիտելիքներ ստանալուց՝ կարող եմ ձեռք բերել նաև գործնական հմտություններ, ինքս լինեմ հետազոտական պրակտիկ աշխատանքների մասնակիցը և կրկնակի դիպլոմի հնարավորություն ստանամ հեղինակավոր միջազգային բարձրագույն ուսումնական հաստատություններից:

Այժմ ես աշխարհի ամենահին ու ամենահարուստ երկրներից մեկում շարունակում եմ ուսումնառությունս՝ Իտալիայի Վիտերբո քաղաքի Տուշայի համալսարանում՝
«Forestry and Environmental Sciences» բաժնում։

Ուսումնառության առաջին կիսամյակում ԳԿՄԿ-ն հայտարարեց, որ կարող ենք մասնակցել մրցույթին Տուշայի համալսարանում երկրորդ կիսամյակի ուսուցումը շարունակելու համար, և ես որոշեցի դիմել։ Ընտրությունը հիմնված էր ՄՈԳ-ի գնահատականների, անգլերեն լեզվի իմացության և հարցազրույցի արդյունքների վրա: Այս հարցում իմ բախտը բերել էր, քանի որ ինձ դասավանդում էին այնպիսի դասախոսներ և գիտնականներ, ում շնորհիվ հասցրել էի կարճ ժամանակահատվածում ձեռք բերել գիտելիքներ, ինչի արդյունքում էլ կարողացա հաղթահարել մրցույթը: Իսկ հիմա օրեցօր համոզվում եմ, թե որքան կարևոր է ժամանակի պահանջներին համապատասխան կրթություն ստանալը:

Տուշայի համալսարանում դ
ասերը հետաքրքիր ու հագեցած են անցնում:

Տեսական պարապմունքներից բացի, այստեղ նույնպես գործնական ժամեր ունենում ենք, որի ընթացքում այցելում ենք լաբորատորիաներ և յուրացնում տեսական գիտելիքներ, քանի որ մասնագիտությունն այնպիսինն է, որ առանց պրակտիկայի գրեթե անհնար է լիարժեք պատկերացում կազմել նյութի մասին։ Դասապրոցեսը շատ բովանդակալից է անցնում, յուրաքանչյուր դասախոս ինքնատիպ ձևով է մատուցում նյութը, ինչը մեծացնում է առարկայի հանդեպ հետաքրքությունը։ Ուսման ընթացքում փորձում եմ զուգահեռներ անցկացնել Հայաստանի կրթական համակարգի հետ և պետք է նշեմ, որ կան նաև առավելություններ ինձ համար ՀՀ-ում՝ մի շարք գործոններ հաշվի առնելով։

Հետաքրքրութուններիս շրջանակը մեծ է՝ ընթերցանություն, ճամփորդություն, գինիների պատմություն, նոր մարդիկ, նոր ծրագրեր, փոփոխություններ։


Հիմնականում ակտիվ կյանքի կողմնակից եմ, սիրում եմ մասնակցել նորարարական ծրագրերի, ուսումնասիրել տեղեկատվական արդի տեխնոլոգիաներ, հաշվի առնելով, որ այժմ գրեթե բոլոր մասնագիտությունները զուգակցվում են ՏՏ ոլորտի հետ։ Սիրում եմ նաև ճամփորդել. կարծում եմ դա սովորելու և մտահորիզոնը ընդլայնելու բանալիներից մեկն է։

Սիրելի զբաղմունքներիցս, իհարկե, ընթերցանությունն է
:

Սիրելի գիրքս՝ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայն» է, բովանդակային առումով հոգեհարազատ է, սիրում եմ պայքարելու ուղին, և եթե քեզ դուր չեն գալիս իրողությունները, դու պետք է փոխես, իսկ որպես գիտաֆանտաստիկ՝ նաև մասնագիտական, անպայման խորհուրդ կտամ կարդալ Վյաչեսլավ Լեմի «Սոլարիս» գիրքը։ Գրքերից ոգեշնչված էլ հենց Ստեփանակերտում, երկու տարի առաջ «Օսմ» հիմնադրամի շրջանակներում շահեցի գրանտային ծրագիր և Ստեփանակերտում ստեղծեցի բացօթյա գրադարան՝ որպես վիրտուալ աշխարհից փոքր ինչ շեղելու այլընտրանք՝ խթանելու ընթերցանությունը հանրության լայն շրջանակներում:

Նպատակ ունեմ գինեգործությամբ զբաղվել, անասելի սեր ու հետաքրքր
ություն ունեմ գինիների՝ մասնավորապես հայկական գինիների պատմության և արվեստի նկատմամբ, սիրում եմ նաև համտեսել:

ԳԿՄԿ-ն ինձ
զինել և շարունակում է հարստացնել գիտելիքներով:

ԳԿՄԿ ընդունվելիս ակնկալում էի լսել դասախոսություններ ՀՀ լավագույն գիտնականներից, անձամբ ճանաչել և շփվել նրանց հետ, հնարավորություն ունենալ հարցեր հղել նրանց և ստանալ սպառիչ պատասխաններ, ուրիշ էլ ինչը կարող է ավելի կարևոր լինել ուսանողի համար: Վոլտերը մի անգամ ասել է. «Առաջընթացը բնության օրենքն է», այստեղ ընդունվող յուրաքանչյուր ուսանողի կարող եմ վստահաբար խորհուրդ տալ, որ եթե երբևէ որոշեն քայլել դեպի շրջակա միջավայրի գիտություններ և ոչ միայն, ապա կարող են ձեռք բերել գիտելիքներ ԳԿՄԿ-ում և հնարավորություն ունենալ շարունակել մասնագիտական աճը Եվրոպայում: Իսկ վերջում անպայման վերադարձե՛ք հայրենիք. սա ամենակարևոր նախադրյալներից մեկն է ծառայեցնել մեր ստացած գիտելիքները՝ ի շահ Հայաստանի, քանի որ Հայաստանից ավելի լավ անկյուն չկա աշխարհում։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին