Գլխավոր էջ





Աշխատանքային քննարկումներ Տուշայի համալսարանում

Մայիսի 31, 2023

Ս/թ մայիսի 22-26-ը Իտալիայի Տուշայի համալսարանում կազմակերպված «Աշխատակազմի վերապատրաստման միջազգային շաբաթ»-ին մասնակից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև տնօրենության անդամներ՝ դեկան Ատոմ Մխիթարյանը, կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանն ու արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը։

Աշխատանքային խումբն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց որակի ապահովման վերաբերյալ կլոր սեղան-քննարկումներին, ներկայացրին ԳԿՄԿ որակի ապահովման համակարգն ու գործող մեխանիզմները, հընթացս ծանոթացան ինչպես Տուշայի համալսարապի, այնպես էլ մասնակից 10 և ավելի երկրների բուհերի որակի ապահովման մոտեցումներին և սկզբունքներին։

Մայիսի 25-ին որակի ապահովմանը նվիրված պլենար նիստը բացեց Տուշայի համալսարանի որակի կենտրոնի նախագահ Ֆրանչեսկո Սեստիլին, ով մանրամասն զեկույց ներկայացրեց որակի ներքին և արտաքին ապահովման մեխանիզմների մասին։ Այնուհետև տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որի ընթացքում յուրաքանչյուր բուհ ներկայացավ իր ուրույն առանձնահատկություններով և փորձով։ Հանդիպման ընթացքում Ն. Վարդանյանը պայմանավորվածություններ ձեռք բերեց միջազգային գործընկերների հետ հետագա համագործակցության շարունակականության և նոր համատեղ նախագծերի իրականացման շուրջ։

Մայիսի 25-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը, որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանն ու արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը՝ ԳԿՄԿ դասախոս Դավիթ Պիպոյանի ուղեկցությամբ առանձին հանդիպում ունեցան Տուշայի համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Սիմոնե Սևերինիի հետ, որի ընթացքում քննարկվեց համատեղ դոկտորական ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու հեռանկարները։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին