Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի վարչակազմի անդամների հանդիպումը Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համալսարանական գործընկերության կենտրոնի տնօրենի հետ

Հունիսի 3, 2022

Ս.թ. հունիսի 2-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ԳԿՄԿ վարչակազմի անդամների և Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համալսարանական գործընկերության կենտրոնի տնօրեն Աննա Գարմոնովայի հետ։

Հանդիպման հիմնական նպատակը «Համալսարանական համագործակցություն» ծրագրի ներկայացումն էր, որն իրականացվում է ՌԴ և այլ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ գործընկերային համագործակցության ստեղծման միջոցով։ «Համալսարանական գործընկերությունը» ՌԴ Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի գործունեությունը նպատակաուղղված է կրթության, գիտության, դասավանդման և կառավարման ոլորտներում տարբեր համալսարանների հետ համագործակցային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը: Այս ծրագիրը ներառում է բուհերի և գիտական կազմակերպությունների աշխատակիցների և ասպիրանտների պրակտիկա, առցանց դասընթացներ, տարբեր նախագծերի շրջանակներում կազմակերպվող մրցույթներ, գիտական հոդվածների հրապարակումներ միջազգային ամսագրերում: Ներկայացված նախաձեռնություններից յուրաքանչյուրը նոր հնարավորություն է ընձեռում փորձի փոխանակման, տարբեր երկրների գիտական և փորձագիտական հանրության կապը մեծացնելու և աշխատակազմի ու երիտասարդ հետազոտողների ներուժը զարգացնելու համար:

Հանդիպման վերջում մասնակիցները քննարկեցին հետագա համատեղ միջբուհական համագործակցության հնարավոր հեռանկարները և շնորհակալություն հայտնեցին Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համալսարանական գործընկերության կենտրոնի տնօրեն Աննա Գարմոնովային ծրագրի մանրամասն ներկայացման և բովանդակալից հանդիպման համար:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին