Գլխավոր էջ





ԷՐԱԶՄՈՒՍ+. միջազգային փորձի ներկայացում

Ապրիլի 11, 2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում է Պավել Մալիժենկովը (Տուշայի համալսարան, Իտալիա):

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ալբերտ Սարգսյանը ողջունեց Պավել Մալիժենկովին և արդյունավետ աշխատանքային օրեր մաղթեց Հայաստանում:

Իր այցի առաջին օրը Պավել Մալիժենկովը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոսների համար անցկացրեց սեմինար – վերապատրաստում՝ ներկայացնելով Նիժնի Նովգորոդի ազգային հետազոտական համալսարանի բարձր տնտեսագիտության դպրոցը և «Բիզնես ինֆորմատիկա» մագիստրոսական կրթական ծրագիրը, ընդունելության պահանջները, այս ծրագրի առանձնահատկությունները, ուսպլանը և միջառարկայական բնույթը, ինչպես նաև այս ծրագրի շրջանավարտների պահանջարկը ներկայիս աշխատաշուկայում: Այնուհետև Պավել Մալիժենկովը ներկայացրեց ընկերությունների ճարտարագիտությունը, ընկերություններում ՏՏ կառավարման փորձը, ՏՏ-ի վրա ծախսվող բյուջետային անհամապատասխանությունները ընկերություններում, ՏՏ-բիզնես համապատասխանեցումը, համապատասխանեցման առավելությունները և չափայնությունները:

Հանդիպման վերջում Մալիժենկովը ներկայացրեց բարձր տնտեսագիտության դպրոցի և Տուշայի համալսարանի համագործակցության փորձը և կրկնակի դիպլոմների ծրագիրը, ծրագրի իրականացման մարտահրավերները և հաղթահարման ուղիները: