Գլխավոր էջ





ԳԿՄԿ շրջանավարտներն ստացան իրենց մագիստրոսական դիպլոմները

Սեպտեմբերի 11, 2023

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման ավարտական միջոցառումը:

ԳԿՄԿ-ն ճանապարհեց «Գործարար վարչարարություն», «Հանրային կառավարում», «Կրթության կառավարում» և «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրերի 2022/2023 ուստարվա շրջանավարտներին:

ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը, ողջունելով և շնորհավորելով մագիստրոսներին, մաղթեց հաջողություն հետագա բոլոր նախաձեռնություններում և հորդորեց մշտապես պահել բուհի հետ սերտ կապն ու շարունակել ԳԿՄԿ-ի առաքելությունը՝ փոխանցելով այն սերնդեսերունդ:

Կառավարման և տնտեսագիտության ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը կոչ արեց շրջանավարտներին վստահությամբ մտնել կյանքի նոր փուլ, քանի որ ԳԿՄԿ-ում ստացած գիտելիքների հարուստ պաշարը կօգնի հարթել իրենց մասնագիտական նոր ճանապարհը:

Լեզվաբանության ամբիոնի վարիչ Մերի Սարգսյանն էլ իր հերթին շնորհավորելով շրջանավարտներին՝ հպարտությամբ նշեց, որ այսօր արդեն շատերն օգտվելով ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ընձեռած հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի լայն հնարավորություններից՝ ընդունվել են ԳԿՄԿ ասպիրանտուրա և շարունակելու են ընդլայնել իրենց մասնագիտական կարողություններն արդեն այս շրջանակում:

Մանկավարժության ամբիոնի վարիչ Հայկ Պետրոսյանն էլ մաղթեց շրջանավարտներին մասնագիտական բազում վերելքներ և ձեռքբերումներ, որպեսզի մեր երկրի զարգացման ճանապարհին կարողանան ներկայանալ մասնագիտական լավագույն լուծումներով և փորձով:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին