Գլխավոր էջ





6 Հնս

Կրթավճարի մրցույթ ՀՕՖ-ից

Հունիսի 6, 2025

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի շրջանակում ՀՀ մի շարք բուհերի ընտրված կրթական ծրագրերի, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» կրթական ծրագրի մագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում հաղթողներին կհատկացվի կրթավճար:

Հաղթողների ուսման վարձը (մասնակի կամ ամբողջությամբ) կվճարի ՀՕՖ-ը ամերիկահայ բարերարներ Արմինե և Կարապետ Զամբակների անվան հիմնադրամի կողմից հատկացրած միջոցներից:

 

 

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝

Ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին (ՄՈԳ-ը` 14-ից բարձր)։
Ընդգրկված են հասարակական ու քաղաքացիական նախաձեռնություններում:


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025թ. օգոստոսի 10-ից սեպտեմբերի 29-ը։ Սույն ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը մինչև 2025թ. սեպտեմբերի 5-ը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի պայմանագիր:

 

Դիմումի կարգին ծանոթանալու, անհրաժեշտ փաստաղթերի ցանկը տեսնելու և դիմում-հայտ ուղարկելու համար անցել հղումով՝ https://form.jotform.com/250765964758172 ։