Գլխավոր էջ





24 Հլս

Անգլերենի նոր դասընթացներ անգլիական ակումբում

Հուլիսի 24, 2018

Սույն թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնին կից գործող Անգլիական ակումբը (ENGLISH CLUB) հրավիրում է մասնակցելու հետևյալ քառամսյա դասընթացներին՝

• «Քերականական հմտությունների բարելավում» (սկսնակ, միջին և բարձր մակարդակներ),
• «Բանավոր խոսքի զարգացում» (սկսնակ, միջին և բարձր մակարդակներ),
• «Իրավիճակային անգլերեն»:

Դասերն անցկացվելու են հատուկ մշակված մեթոդներով և լավագույն  հրատարակչությունների դասագրքերով («Օքսֆորդ», «Քեմբրիջ», «Լոնգման», «Մակմիլան», «Հայնեման»): Յուրաքանչյուր թեմա պարունակում է թեմատիկ բառապաշար, աուդիո նյութեր, ֆիլմերի դիտում, երգեր, քննարկումներ, դերային խաղեր: Դասընթացներն անցկացվում են բացառապես անգլերենով, ինչ նպաստում է բանավոր խոսքի և քերականական հմտությունների արագ զարգացմանը: Սիրելի՛ անգլիասերներ, մեր ակումբում ստեղծված ջերմ մթնոլորտն ու դասախոսների փորձառությունն ապահովում են բոլոր անհրաժեշտ նախապայմանները միջմշակութային հաղորդակցմանը նպաստելու, անգլիական մշակույթը փոխանցելու և ուսումնառողների խոսքի մշակույթը կատարելագործելու համար:  Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ:  Ի դեպ, անգլերենի իմացության մակարդակն ստուգող թեստավորումն անվճար է, իսկ ամսական վճարը` 5000 դրամ:

Մանրամասների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոն (11-րդ հարկ), կամ զանգահարել սույն թվականի օգոստոսի 20-ից հետևյալ հեռախոսահամարներով`


 095 33 20 50

 060 62 36 00