Գլխավոր էջ





24 Հնվ

Հայտարարություն

Հունվարի 24, 2020

Գիտակրթական միջազգային կենտրոնի սիրելի՛ շրջանավարտներ և ուսանողներ, ս/թ փետրվարի 7-9–ը Ծաղկաձորում կմեկնարկի ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժնի և ուսանողական միության կողմից կազմակերպվող «Հաղորդակցումը հնարավորությունների աշխարհում» ձմեռային դպրոցը: Այս 3 օրերի ընթացքում մասնակիցները կբացահայտեն անձնային աճի և հաջողված իմիջի ձևավորմանն ուղղված հմտությունները, կսովորեն հանրային խոսքի և հաղորդակցման հմտությունների գաղտնիքները, հանդիպում կունենան նաև հոգեբանի հետ, որը կբացահայտի միջանձնային հաղորդակցման ներքին վախերը և նրանց հաղթահարման ուղիները:

Ձմեռային դպրոցի ավարտին բոլոր մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան հանդիպելու ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ շրջանավարտ, Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին, որը կներկայացնի երիտասարդ տարիքում հաջողության հասնելու գլխավոր նախապայմանները և մասնակցության հավաստագրեր կհանձնի ներկաներին:

Ծրագրի մասնակցության արժեքն է 22.000 ՀՀ դրամ, որը ներառում է հյուրանոցի, տրանսպորտի, երեքանգամյա սննդի, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի այցելության տոմսի ծախսերը:

Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել 096-69-34-80, 055-61-71-13 հեռախոսահամարներով կամ մոտենալ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժին (4-րդ հարկ):