Գլխավոր էջ





Հեռավար մագիստրոսական կրթություն` համատեղ դիպլոմի շնորհմամբ

Եթե ցանկանում եք դառնալ գործարար վարչարարության մասնագետ, ցանկանում եք հիմնել կամ զարգացնել սեփական բիզնեսը, սակայն դասերի հաճախելու ժամանակ չունեք, ապա այս կրթական ծրագիրը հենց ձեզ համար է:

«Գործարար վարչարարություն (կառավարում)» հեռավար մագիստրոսական կրթական ծրագիր

Ձևաչափը՝ հեռավար(տեսաձայնագրություններ, առցանց տեսակոնֆերանսներ, ֆորումներ, հանձնարարությունների առցանց կատարում և ներկայացում)

Հեռավար ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ անմի­ջա­կան և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և դասախոսի միջև իրա­կա­նաց­վում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղոր­դակ­ցու­թյան միջոց­նե­րով:
Հեռավար ուսուցման նպատակն է բարձրագույն մասնագիտական կրթական հաստատությունների սովորողներին հնարավորություն ընձեռել յուրացնելու հիմնական և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրեր՝ չհեռանալով բնակության վայրից:

Գնահատումը կատարվում է առցանց տեսակոնֆերանսներին, ֆորումներին մասնակցության, հանձնարարությունների առցանց կատարման, միջանկյալ և կիսամյակային քննությունների միջոցով: Կիսամյակային քննությունները անցկացվում են ոչ թե հեռավար ձևաչափով, այլ ուսանողի անմիջական մասնակցությամբ:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

«Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» հեռավար կրթական ծրագրով մագիստրատուրա կարող են դիմել պե­տա­կան և ըստ համապատասխան մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (բա­կա­լավր, դիպ­լո­մավորված մաս­նա­գետ, մա­գիստ­րոս)։

Ընդունելության հարցազրույց

«Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով դի­մորդ­նե­րը հանձ­նում են ըն­դու­նե­լութ­յան մեկ բանավոր քննութ­յուն` հար­ցազ­րույցի ձևով, ո­րի ըն­թաց­քում ստուգ­վում են տնտե­սա­գի­տութ­յան հի­մունք­նե­րի իմա­ցութ­յու­նը, բիզ­նես-կողմ­նո­րո­շու­մը, լեզուների ի­մա­ցութ­յու­նը, ընդ­հա­նուր զարգացածության աստիճանը և մտահորիզոնը:

 

Հարցազրույցին մասնակցելու համար դիմումը տրվում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրենի կամ ՀՀ ՊԿԱ ռեկտորի անունով՝ կցելով համապատասխան փաստաթղթեր՝
 

1. բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների  համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
2. ինքնակենսագրություն և 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի)
3. հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում)
4. անձը հաստատող փաստաթուղթ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող`անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը կամ ժամանակավոր վկայականը)
5. արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք
6. փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար սահմանված գումարը վճարելու վերաբերյալ անդորրագիրը


  • Դիմորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ
  • Հեռավար ուսուցման ձևով մագիստրատուրայի փաստաթղթերի ընդունումը կատարվում է մինչև ս.թ. սեպտեմբերի 2-ը
  • Ընդունելության ծառայությունների համար դիմորդը վճարում է 5000 ՀՀ դրամ
  • Ընդունելության քննություններին մասնակցող աշխատող դիմորդներին անհրաժեշտության դեպքում տրվում է տեղե­կանք

 

Ուսման տևողությունը 2,5 տարի է

Տարեկան ուսման վարձը կազմում է 400 000 ՀՀ դրամ

 


Դասընթացների ցանկ

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ






Ծրագրի վեբկայք՝
https://online.isec.am/

 
 
 

Դիմել՝


ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն        կամ         ՀՀ պետական կառավարման ակադեմիա
հասցե՝ Երևան, Մ. Բաղրամյան 24դ, 2-րդ հարկ հասցե՝ Երևան , Կիևյան փ. 8
Հեռ.`( 374) 524812 Հեռ.`( 374) 10 269259, ( 374) 10 228934
Էլ. փոստ՝ info@isec.amfordep@isec.am Էլ. փոստ՝ info@paara.am , aspa.paara@gmail.com
Վեբկայք՝ www.isec.am Վեբկայք՝ www.paara.am