Անվճար ուսուցում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Դասիչը |
Մասնագիտությունը |
061101.00.7 |
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) |
|
061101.03.7 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա |
022801.00.7 |
Արևելագիտություն |
|
022801.02.7 Թյուրքագիտություն |
041301.00.7 |
Կառավարում |
|
041301.04.7 Գործարար վարչարարություն /կառավարում/ |
|
041301.17.7 Հանրային կառավարում |
|
041301.25.7 Հանրային ֆինանսների կառավարում |
056101.00.7 |
Մաթեմատիկա |
|
056101.02.7 Կիրառական մաթեմատիկա |
071403.00.7 |
Ռադիոտեխնիկա և կապ |
|
071403.02.7 Հեռահաղորդակցություն |
023201.00.7 |
Լեզվաբանություն |
|
023201.11.7 Ընդհանուր և հայ լեզվաբանություն |
031301.00.7 |
Հոգեբանություն |
|
031301.08.7 Սոցիալական և քաղաքական հոգեբանություն |
031801.00.7 |
Միջազգային հարաբերություններ |
|
031801.01.7 Միջազգային հարաբերություններ |
052201.00.7 |
Բնապահպանություն և բնօգտագործում |
|
052201.01.7 Բնապահպանություն և բնօգտագործում |
041401.00.7 |
Շուկայագիտություն (մարքեթինգ) |
|
041401.01.7 Շուկայագիտություն (մարքեթինգ) |
051101.00.7 |
Կենսաբանություն |
|
051101.08.7 Մոլեկուլային և բջջային կենսաբանություն |
052101.00.7 |
Շրջակա միջավայրի գիտություններ |
|
052101.01.7 Շրջակա միջավայրի գիտություններ |
091601.00.7 |
091601.00.7 Ֆարմացիա |
|
091601.02.7 Դեղագիտություն |
054101.00.7 |
Երկրաբանություն |
|
054101.01.7 Երկրաբանություն |
Մագիստրատուրայի առկա ուսուցմամբ անվճար համակարգ ըստ մասնագիտությունների կարող են դիմել վերջին երեք տարվա ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք, որոնք ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 (20 բալանոց համակարգ) և բարձր միավորներ, իսկ ավարտական փաստաթղթի` դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը) կազմում է առնվազն 13:
Մրցույթն անցկացվում է քննության ձևով` ըստ նախապես հրապարակված համապատասխան հարցաշարի (մանրամասները տես` ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի ընդունելության կարգում, կայք՝ www.isec.am):
*Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ (ներկայացնել նաև նշված փաստաթղթերի պատճենները) կամ առցանց դիմում են ներկայացնում հետևյալ հղմամբ` www.isec.am/online-admission-form կցելով ստորև նշված սքանավորված փաստաթղթերը․
- անձնագիր / նույնականացման քարտ,
- բարձրագույն կրթության դիպլոմ և հավելված,
- ՀՀ քաղաքացիները արտասահմանյան ԲՈՒՀ-ի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին
- 3x4 չափսի լուսանկար,
- կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ,
- հրատարակված գիտական հոդվածների ցանկ (առկայության դեպքում)
Անհրաժեշտության դեպքում ընդունող հանձնաժողովը դիմորդից կարող է պահանջել ներկայացնելու նաև փաստաթղթերի բնօրինակները։
Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ` https://www.isec.am/images/dimord/Table.pdf։
Դիմումներն ընդունվում են մինչև ս. թ. հունիսի 28-ը ներառյալ:
Երևան, Մ. Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, 2-րդ հարկ, 2-5 սենյակ, հեռախոս՝ 010524812; 093252072: