Գլխավոր էջ





Ուսանողական խորհուրդ

Մեր մասին  
Կազմ  
ՈՒԽ գործունեություն  
 



Հարգելի՛ ուսանողներ,

Կյանքի առաջընթացի և մարդկության զարգացման շարժիչ ուժը կրթությունն է, որը մշտապես ուղեղկցվում է ժամանակի աննախադեպ մարտահրավերների հնարավոր հանգուցալուծումներով, հասարակության զանազան պահանջմունքների աճով, նոր տեխնոլոգիաների առաջացման և ստեղծման անհրաժեշտությամբ, գիտության ոլորտում առեղծվածային հայտնագործություններով ու հետաքրքիր բացահայտումներով։

Քաղաքակրթության ողջ ընթացքում մարդ անհատը փորձում է տալ մի շատ կարևոր հարցի պատասխան՝

Ո՞ՐՆ Է ՄԱՐԴ ԱՆՀԱՏԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ։

Մենք բոլորս՝ որպես վաղվա օրվա պատասխանատուներ, պետք է առաջնորդվենք մեկ միասնական սկզբունքով՝ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՊԱԳԱՆ ԴԱՐՁՆԵՄ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ․․․

Գիտությունների ազգաին ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը մեզ՝ մագիստրանտներիս, տալիս է այդ բացառիկ հնարավորությունը՝ փոխել ապագան:

Լինելով ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական խորհրդի անդամ՝ յուրաքանչյուրս պետք է մեծ պատասխանատվութամբ վերաբերի մեր վաղվա օրը կերտելու խնդրին։

Ուսանողական խորհուրդը ձևավորվել է գիտակ, ակտիվ, կազմակերպչական և ստեղծագործական մեծ ջիղ ունեցող ուսանողներից, որոնք մեկ միասնական գաղափարի կրողներ են՝

ԴԱՌՆԱԼ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ ՊԻՏԱՆԻ ԱՆՀԱՏՆԵՐ։

Կերտել վաղվա օրը՝ դարձնելով այն ավելի լուսավոր, ավելի բարեկեցիկ։

Հարգանքով`

ՈւԽ նախագահ Գարրի Ղազարյան