Գլխավոր էջ





Մաղաքյան Նաիրուհի Ռաֆիկի



Բնապահպանություն և բնօգտագործում

(2010-2012)




- Ո
րտե՞ղ եք աշխատում:

- ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում:

- Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

- Աշխատասիրություն, պատասխանատվություն, ազնվություն և՛ կյանքում, և՛ գիտության մեջ։ Հաջողության հասնելու ամենակարևոր գործոններից մեկն էլ թե՛ մասնագիտական և թե՛ մարդկային բարձր որակական հատկանիշներով օժտված ղեկավարներով և թիմակիցներով շրջապատված լինելն է։ Մարդկանցով, որոնք պատրաստակամ են փոխանցել տարիների ընթացքում ձեռք բերած իրենց փորձը, գիտելիքները, միշտ նպաստում են, աջակցում և խրախուսում ավելի զարգանալու և առաջ գնալու համար։

-
Ի՞նչ դեր է ունեցել Գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

- Ուսման տարիների ընթացքում դրսևորած առաջադիմությունը և ձեռք բերած համապատասխան գիտելիքները հենց հիմք հանդիսացան գիտական հիմնարկում աշխատանքի ընդունվելու համար։

- Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը Գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:

- Ուսանելու տարիներին մասնակցել եմ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) և Իտալիայի Տուշայի համալսարանի՝ Էկոկենտրոնում կազմակերպած ամառային դպրոցին (2011 թ.), որից հետո հնարավորություն եմ ստացել որպես ուսանող այցելելու Տուշայի համալսարան։ Երևի թե սա էր ամենամեծ ձեռքբերումը, քանզի այցը նշանակալի դեր խաղաց ոչ միայն գիտելիքների, ուսման նկատմամբ նոր մոտեցումների ձեռքբերման հարցում, այլև աշխարհայացքի ընդլայման տեսանկյունից։

- Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:

- Որևէ հիշարժան դրվագ չեմ կարողանում մտաբերել։ Ուղղակի կարող եմ ասել, որ երևի թե ինչպես մեծամասնության համար, այնպես էլ ինձ համար ուսանողական կյանքը առանձնահատուկ տեղ է գրավել։

- Ձեր մաղթանքը Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:

- Ժողովրդական այսպիսի ասացվածք կա «Տաշած քարը գետնին չի մնում»։ Մի փոքր կոպիտ է հնչում համեմատելու տեսանկյունից, բայց գաղափարը լիովին արտահայտում է իրականությունը։ Այսինքն՝ պետք է միշտ հիշել, որ ցանկացած ոլորտում էլ լավագույնները գտնում են իրենց ուղին։ Մաղթանքս բոլոր ուսանողներին. հստակորեն ձևավորել կյանքի համար իրենց նպատակները և նպատակներց ելնելով՝ չվհատվել, այլ հնարավորինս օգտագործել ուսումնական կյանքի տարիները, ջանասիրաբար հասնել իրենց ձգտումներին։ Որպես արդեն թեկնածուական կոչում ձեռք բերած անձ՝ մասնավորապես ասպիրանտներին կմաղթեմ համբերատարություն և գալիք բոլոր խոչընդոտների հաղթահարում, ամենակարևորը՝ ինչ-ինչ խնդիրների դեպքում չհուսահատվել, այլ միշտ գնալ առաջ. պետք է չմոռանալ ուղղակի, որ ավելի բարդ խնդիրների լուծումը ավելի շատ աշխատասիրություն է պահանջում։