Գլխավոր էջ





Նաիրա Պարսամի Խաչիբաբյան



Ընդհանուր և հայ լեզվաբանություն

(2018-2020)



 

- Ինչու՞ եք ընտրել այդ մասնագիտությունը:

-Մասնագիտությունս ընտրելու ամենամեծ պատճառը եղել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիս. իր խորհրդով էլ ընտրեցի հայ բանասիրությունը։ Բանասիրությունն ընտրում են կա՛մ գրականության, կա՛մ լեզվի համար։ Ինձ ի սկզբանե  ավելի հոգեհարազատ էր լեզուն։ Բակալավրիատն ավարտելուց հետո արդեն հստակ որոշել էի, որ եթե շարունակեմ ուսումս, դա անպայման պետք է լինի լեզվաբանության ուղղությամբ։ Դասախոսներիցս մեկի խորհրդով ընդունվեցի ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ՝ «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» մասնագիտությամբ ուսանելու: Ուսումնառության տարիներին հասցրի այնքան սիրել լեզվաբանի մասնագիտությունը, որ այժմ առանց դրա չեմ պատկերացնում հետագա ճանապարհս։

- Շարունակե՞լ  կամ շարունակելու՞ եք կրթությունը ասպիրանտուրայում:


- Այո՛, արդեն ՀՀ ԳԱԱ հայցորդ եմ՝ ընդհանուր և համեմատական լեզվաբանության մասնագիտությամբ։

- Ո
րտե՞ղ եք աշխատում:

- ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայում ուսանելու տարիներից՝ երկրորդ կուրսից, աշխատանքի եմ անցել ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում:

- Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

- Կարծում եմ սերը աշխատանքի հանդեպ։ Եթե չսիրես աշխատանքիդ բնույթը, ամբողջությամբ չես նվիրվի դրան, իսկ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նվիրում։

-
Ի՞նչ դեր է ունեցել  ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

- Առաջին հերթին սկսել եմ ավելի շատ գնահատել և սիրել իմ մասնագիտությունը, հասկացել եմ նրա մեծ նշանակությունը։ ԳԱԱ ԳԿՄԿ-ում ստացել եմ այնպիսի գիտելիքներ, որոնք կարող եմ կիրառել գործնականում, ինչպես նաև հենց ստացածս գիտելիքի շնորհիվ է, որ հետագա կյանքս այլևս գիտությունից դուրս չեմ պատկերացնում։

- Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը  ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:

- Ինչպես արդեն նշեցի, աշխատանքս և իհարկե կարևոր մարդիկ, որոնց հետ ծանոթացել եմ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին։

- Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:

- Լավ հիշողությունները շատ են։ Չեմ կարողանում առանձնացնել ինչ-որ դրվագ, մասնակցել եմ ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի կազմակերպած ժամանցային և գիտական միջոցառումներին, որոնցից ամեն մեկը մի գեղեցիկ հուշ է դարձել ինձ համար։

- Ձեր մաղթանքը  ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:


- Ուսանողներին մաղթում եմ՝ որքան հնարավոր է շատ գիտելիքներ հավաքեն այս տարիներին, օգտվեն այն հնարավորություններից, որ տալիս է իրենց ԳԱԱ ԳԿՄԿ-ն, իսկ այդ հնարավորությունները իրոք շատ են։ Այստեղ շատ դռներ են բացվում ուսանողների առջև, մնում է միայն ուշադիր լինել և հնարավորությունները ձեռքից բաց չթողնել։