Մարինե Ֆարմանյան Պավլուշի
Իրավագիտություն
(2015-2017)
- Որտե՞ղ եք աշխատում:
- ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում:
- Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
-Բարեխղճությունը, աշխատասիրությունը և սերը դեպի իմ մասնագիտությունը:
- Ի՞նչ դեր է ունեցել Գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:
- Գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը նոր և ավելի լայն հորիզոն էր ապահովել իմ մասնագիտական կյանքում:
- Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը Գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:
- Իմ մագիստրոսական թեզը, որի ամեն պարբերության վրա աշխատել եմ առավելագույն լրջությամբ և տվյալ հարցին վերաբերող տարատեսակ գրականության խոր ուսումնասիրությամբ, որն էլ տվեց իր արդյունքը, և թեզս արժանացավ ամենաբարձր գնահատականի:
- Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:
- Դասերից մեկի ժամանակ դասախոսի հետ գործնական մի հարցի շուրջ շատ հետաքրքրիր հարուցապատասխան ստացվեց: Վերջինս ավելի մանրամասն սկսեց հետաքրքրվել տվյալ հարցի՝ պրակտիկ կիրառության ձևերի մասին, որոնց ես իմ աշխատանքի ընթացքում հաճախ էի հանդիպում: Թեման այնքան անհրաժեշտ և օգտակար էր, որ ես իմ պատասխանների ընթացքում ինքնամոռաց վեր կացա տեղից ու սկսեցի դասախոսին զուգահեռ նրա ներկայացրած տեսական իրավիճակները պրակտիկ կիրառության մեջ ներկայացնել լսարանին: Դասի ավարտին ժպիտով արձանագրեցինք, որ գրեթե մի ամբողջ դասաժամ, փաստորեն, լսարանում երկու «դասախոս» է աշխատել:
- Ձեր մաղթանքը Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:
- Առողջություն, հոգու տոկունություն, հաջողություններ անձնական կյանքում, անշեղ ընթացք դեպի ընտրված նպատակ և մասնագիտական մեծ վերելքներ: