Վարդերեսյան Հռիփսիմե Էդուարդի
Միջազգային հարաբերություններ
(2009-2011)
- Որտե՞ղ եք աշխատում:
- Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության Երևանի հետ ֆրանսախոս քույր և գործընկեր քաղաքների համագործակցության համակարգում:
- Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
- Աշխատասիրություն, պատասխանատվության բարձր զգացում, նվիրում, ստեղծագործական մոտեցում, խանդավառություն և կատարած աշխատանքի կարևորության գիտակցում:
- Ի՞նչ դեր է ունեցել Գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:
- Կրթության որոշակի պաշարի ձեռքբերում, անվանի գիտնականներից ու մտավորականներից գիտելիքներ ստանալու և նրանց ճանաչելու հնարավորության ընձեռում:
- Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը Գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:
- Մարդկային լավ հարաբերությունների ստեղծում և լավ ընկերների ձեռքբերում:
- Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:
- Դժավարանում եմ մեկ դրվագ առանձնացնել, քանի որ շատ են եղել հետաքրքիր միջոցառումները, անվանի մարդկանց հետ հանդիպումները, էքսկուրսիաներն ու ուրախ պահերը:
- Ձեր մաղթանքը Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:
- Գտե՛ք այն, ինչ սիրում եք, ոչ թե սիրեք այն, ինչ գտել եք: Հավատացե՛ք երազանքներին ու քրտնաջան աշխատե՛ք. երազանքերն ունեն տարօրինակ մի բնույթ... ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ: