Գլխավոր էջ





Հակոբյան Հասմիկ Արմենի



Լ
րագրություն
(2009-2011)





- Որտե՞
ղ եք աշխատում:

- ՀՀ Ազգային ժողովում որպես ԱԺ փոխնախագահի օգնական:

- Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:


- Հաջողության հասնելու համար կարևոր է իմանալ, թե ինչ ես ուզում, որն է նպատակդ, իսկ արդեն նպատակին հասնելու համար անհրաժեշտ են նախ՝ նվիրվածություն, որն ամենակարևորն է, աշխատասիրություն, համապատասխան գիտելիքներ, իսկ վերջինիս չբավարարելու դեպքում՝ ինքնակրթվելու կարողություն ու ցանկություն:

-
Ի՞նչ դեր է ունեցել Գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

- Կոնկրետ ԳԿՄԿ-ում ստացածս կրթության ամենակարևոր առավելությունն այն է, որ այն հիմք հանդիսացավ իմ՝ որպես անհատի կենսական նպատակների ու սկզբունքների ձևավորման համար: Դե իսկ մեր հրաշալի դասախոսական կազմի հետ շփումը, նրանց մասնագիտական փորձի փոխանցումը, իմ կարծիքով, անգնահատելի էր ակադեմիայի բոլոր շրջանավարտների համար:

- Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը
Գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:

- Ինչպես արդեն նշեցի, մեր հրաշալի դասախոսների փորձի ու գիտելիքի «յուրացումը»: Ես մասնագիտությամբ աշխատել եմ նաև այդ տարիներին, իսկ ուսանելուն զուգահեռ նաև մասնագիտական հմտությունները իրացնելը իրոք օգտակար էր:

- Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:


- Մեր կուրսը շատ լավն է եղել, ինչում իր ավանդն ուներ մեր կուրսի ավագը՝ Դավիթ Գրիգորյանը: Հարցազրույցը կարդացող համակուրսեցիներս կփաստեն, որ հենց իր շնորհիվ մենք ունեցել ենք բազմաթիվ հիշարժան օրեր այդ տարիներին, ինչի հետևանքը մինչ օրս միմյանց նկատմամբ հարգալից ու հոգատար վերաբերմունքն է. պարբերաբար հանդիպում ենք, մասնակցում մեկս մյուսի կյանքի կարևոր իրադարձություններին:

- Ձեր մաղթանքը Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:


- Մաղթանք չանվանեմ, այլ՝ խորհուրդ. Օգտագործե՛ք այս կարճ, բայց կարևորագույն օրերը, քաղե՛ք առավելագույնը, քանի որ դրա համար այս բուհը ստեղծել է ամենանպաստավոր պայմանները: