Գլխավոր էջ





Բրսոյան Արմինե Ռաֆիկի



Լրագրություն

(2011-2013)




-
Որտե՞ղ եք աշխատում:

- Ես լրագրող եմ և հենց իմ մասնագիտությամբ էլ աշխատում եմ: Այս պահին լրատվական կայքում եմ, աշխատել եմ նաև հեռուստատեսությունում:

- Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:


- Հաջողության գրավականը` պայքարել, միշտ նորը սովորել և աշխատասիրություն: Յուրաքանչյուր մարդ, անկախ նրանից, թե որ ոլորտում է, պետք է զգա իր ներուժը, գնահատի այն ըստ արժանվույն, առաջ նայի և կարողանա դրսևորել իրեն իր լավ ու արդյունավետ կողմերով: Եթե մենք ամեն օր սովորենք մի նոր բան, ամեն օր դառնանք ավելի լավը, քան երեկ, ապա մեր կատարած աշխատանքն էլ կդառնա օր-օրի ավելի լավը:

- Ի՞նչ դեր է ունեցել  Գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

- Գիտակրթական միջազգային կենտրոնում ես նախ և առաջ ձեռք բերեցի մագիստրոսի աստիճան, բացի այդ՝ հանդիպեցի այնպիսի դասախոսների, որոնք ունեին մասնագիտական բարձր որակներ, անցած ճանապարհ և նորերի հետ աշխատելու և իրենց փորձը փոխանցելու ցանկություն: Բացի ծրագրով նախատեսված թեմաներից՝ մենք զուգահեռ կարողանում էինք քննարկել լրագրողի աշխատանքին վերաբերող տարբեր հարցեր:

- Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը  
Գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:

- Գլխավոր ձեռքբերումս գիտելիքներն են, բայց չեմ կարող չառանձնացնել բոլոր այն մարդկանց, ում հետ ծանոթացել եմ, որոնք արդեն լավ ընկերներ են դարձել, Կենտրոնում սովորող յուրաքանչյուր կազմակերպված և ակտիվ ուսանող կարող է ձեռք բերել հնարավորությունների և ծանոթությունների մեծ շրջանակ, որը որոշիչ դեր կարող է ունենալ իր ապագայի համար:

-
Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:

- Հիշարժան դեպքերից մեկը կապված է նրա հետ, որ մեր կուրսում Արմինե անունով 3 աղջիկ կար, և շատ հաճախ քննությունների ժամանակ մենք ընկնում էինք տարբեր ծիծաղելի պատմությունների մեջ: Մենք արտաքնապես իրար նման չէինք, բայց մեզ երեքիս հաճախ շփոթում էին իրար հետ, և օրերից մեկ օր մեր մի Արմինեն ցածր գնահատական ու նկատողություն ստացավ մյուսի փոխարեն:

- Ձեր մաղթանքը  Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:


- Մաղթում եմ, որ գնահատեն ամեն օրը, որն անցկացնում են Գիտակրթական միջազգային կենտրոնում, դասերից չբացակայեն, մասնակցեն ժամանցային բոլոր միջոցառումներին, ստացած գիտելիքները փորձեն օգտագործել իրենց գործում կայանալու համար: