Գլխավոր էջ





Անուշ Գասպարյան Աշոտի



Իրավաբանություն
(2013-2015)





- Ո
րտե՞ղ եք աշխատում:

- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչությունում, զբաղեցնում եմ վարչության պետի պաշտոնը:

- Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:


- Ժամանակակից զարգացող աշխարհում գիտելիքն ամենամեծ կապիտալն է, ուստի գիտելիքներով և հմտություններով զինված լինելը, ինչպես նաև ազնիվ աշխատանքը և սերն առ այն, ինչ անում եմ, կարող եմ աշխատանքում հաջողությանս գրավականը համարել:

- Ի՞նչ դեր է ունեցել Գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:


- Պետք է ասեմ, որ իմ պատկերացմամբ մարդ երբեք չի դադարում սովորել: Դա սկսվում է մեր ծնված օրվանից և շարունակվում է մինչև մահ: Գիտակրթական միջազգային կենտրոնում կրթություն ստանալու որոշում կայացրել եմ հասուն տարիքում, երբ արդեն իսկ ունեի բարձրագույն կրթություն և աշխատում էի իմ ընտրած մասնագիտությամբ: Ինքս ինձ համար մի սկզբունք ունեմ որդեգրած, ըստ որի՝ այն օրը, երբ կրթությունն սպառվի, կսպառվեմ և ես: Ուստի՝ շարունակաբար կրթություն ստանալը կյանքի երջանկությունն է: Դու դա ոչ թե կրթություն ես անվանում, այլ կյանքի փորձ: Հետևաբար՝ այստեղ իմ ուսումնառության առաջին իսկ օրերից հասկացա, որ Գիտակրթական միջազգային կենտրոնը ոչինչ չի խնայում իր ուսանողներին կրթված ու տեղեկացված ճանապարհելու հարցում, ինչի համար ես հպարտ ու շնորհակալ եմ: Իրավագիտության ամբիոնի թե՛ դասախոսական կազմը, թե՛ ուսանողներին առաջարկվող դասընթացները տալիս են հնարավորություն լավ մասնագետ դառնալու համար, ուստի՝ վստահաբար կարող եմ ասել, որ իմ ունեցած հաջողություններն ու առաջխաղացումն աշխատանքումս կապում եմ հենց Կենտրոնում ստացած որակյալ ու բավականին արդիական կրթության հետ:

- Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը Գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:

- Լավ ընկերներ եմ ձեռք բերել թե՛ դասախոսական, թե՛ ուսանողական կազմից, որոնց հետ մինչ օրս շփվում ենք, պարբերաբար հանդիպում, մասնակցում մեկս մյուսի կյանքի կարևոր իրադարձություններին:

- Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:

- Ուսանելու տարիներին ունեցել ենք բազմաթիվ հիշարժան օրեր, ուստի կոնկրետ դեպք առանձնացնել կդժվարանամ:

- Ձեր մաղթանքը Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:

- Գիտակրթական միջազգային կենտրոնը լավ կրթություն ապահովելու համար ստեղծում է նպաստավոր պայմաններ. եթե կենտրոնն ընտրած և ընդունված ուսանողն ունի համապատասխան կարողություններ ու սովորելու բուռն ցանկություն, ապա կարող է որակյալ ու արդիական կրթություն ստանալ հենց Կենտրոնում՝ կերտելով իր ապագան: Գիտակրթական միջազգային կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմը, լսարանային առկա պայմանները ընձեռում են գերազանց կրթություն ապահովելու հնարավորություն, մնում են միայն ցանկությունն ու կարողությունը, որոնցով, վստահ եմ, օժտված են կենտրոնի մագիստրանտները և ասպիրանտները: Ուստի՝ վերջիններիս մաղթում եմ հաջողություններ ու ձեռքբերումներ իրենց մասնագիտական ոլորտներում: