Գլխավոր էջ





Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)

Էրազմուս + ՀԳ2 Կարողությունների զարգացում

Ծրագրի համար՝ (609850-EPP-1-2019-1-AM-EPPKA2-CBHE-SP)


Տևողությունը՝ 36 ամիս (2020-2023)


Ծրագրի վեբկայք`https://armdoct.com/








Գործընկերներ

Ծրագիրն իրականացվում է 15 գործընկեր կառույցների համատեղ ուժերով, այդ թվում՝
 
  • Եվրասիա միջազգային համալսարան (ԵՄՀ) (Համակարգող)
  • Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀ)
  • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
  • Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան (ՎՊՀ)
  • Երևանի Վ․ Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական համալսարան (ԵՊԼՀ)
  • Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)
  • ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (ԻԱՊԻ)
  • ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (ԳԿՄԿ)
  • ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿՀՄՍ)
  • Եվրոպական համագործակից բուհեր
  • Պորտուգալիայի կաթոլիկ համալսարան (Պորտուգալիա)
  • Տերամոյի համալսարան (Իտալիա)
  • Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան (Ֆրանսիա)
  • Վիլնիուսի պետական համալսարան (Լիտվա)


ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կար­գավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմա­նը։

Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են․

  • Բարձրագույն ուսումնական հաստատությունների և Գիտությունների ազգային ակա­դեմիայի գիտահետազոտական ինստիտուտների, ՀՀ կրթության, գիտության, մշա­կույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) ռազմավարական, ենթա­կառուց­ված­քա­յին և մար­դկային ռեսուրսների կարողությունների զարգացում։
  • Ազգային նոր քաղաքականության, իրավական փաստաթղթերի մշակում և ԿԳՄՍ կողմից փորձնական ներդրման նպատակով հաստատում։
  • Ինստիտուցիոնալ քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում ազգային վերա­փոխված փաստաղթերի հիման վրա և Դոկտորական կրթության կազմա­կերպ­ման ձեռ­նարկի մշակում։
  • Դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ Բարձրագույն ուսումնական հաս­տա­տությունների, գիտահետազոտական ինստիտուտների և արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։