Գլխավոր էջ





Աշխատաժողով Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնում

Հոկտեմբերի 12, 2017

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ, օտար լեզուների ամբիոնի դասախոս Արուսյակ Հարությունյանը ս/թ հոկտեմբերի 10-11-ը Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնում (Գրաց, Ավստրիա) մասնակցել է «Թվային գրագիտություն լեզուների ուսուցման և ուսումնառության համար» աշխատաժողովին: Աշխատաժողովի նպատակն էր լեզուների դասավանդման ընթացքում նոր տեխնոլոգիաների ինտեգրման համար դասավանդման մեթոդաբանության մշակումը։
Վերապատրաստման խնդիրն էր լեզվական և միջմշակութային հմտությունների զարգացման համար տարբեր առցանց փոխազդեցությունների և թվային գործիքների ու ռեսուրսների քննադատական կիրառման համատեղումը:
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները թվային գործիքների և ռեսուրսների կիրառմամբ անգլերենի ուսուցման՝ իրական կյանքին առնչվող հանձնարարություններ մշակեցին, ինչպես նաև քննարկեցին առցանց մոդուլները՝ թվային գործիքների և ռեսուրսների կիրառմամբ: