Գլխավոր էջ





«Ձմեռային դպրոց».նոր հնարավորություններ ԳԿՄԿ մագիստրոսների համար

Փետրվարի 10, 2018

Ծաղկաձորում մեկնարկվեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Շրջանավարտների միավորման և կարիերայի զարգացման բաժնի և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Ձմեռային դպրոցը»: Եռօրյա դպրոցում ուսանողները մասնակցեցին հետաքրքիր տարբեր տեսագործնական դասընթացների: Առաջին օրը այցելեցին նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարան` ծանոթանալով հայազգի մեծանուն Օրբելի եղբայրների կենսագործունեությանը: Շրջանավարտների միավորման և կարիերայի զարգացման բաժնի պետը վերջում գեղեցիկ կատարում նվիրեց բոլոր մասնակիցներին` նվագելով Օրբելի եղբայրների տոհմական դաշնամուրը։ Առաջին սեմինարից հետո խմբերը երեկոյան կարողացան տարբեր ինտելեկտուալ և զվարճալի խաղեր կազմակերպել, ծանոթանալ միմյանց հետ և նոր կապեր հաստատել: