Գլխավոր էջ





Այցելություն ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատուն

Մարտի 29, 2019

Ս. թ. մարտի 19-ին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամեդ Էիզա ԱլԶաաբին ընդունեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանին և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանին:

Հանդիպմանը քննարկվեցին գիտակրթական ոլորտում փոխշահավետ համագործակցության հարցեր:

Ռ. Ղազարյանը և Ա. Հարությունյանը դեսպանին հրավիրեցին Գիտությունների ազգային ակադեմիա, մասնավորապես Արևելագիտության ինստիտուտ և Գիտակրթական միջազգային կենտրոն: