Գլխավոր էջ





Դասընթաց «Քաղաքական կառավարում» թեմայով

Հուլիսի 17, 2019

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի և ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ ս. թ. հունիսի 24-29-ը Գիտակրթական միջազգային կենտրոնում անցկացվեցին «Քաղաքական կառավարում» թեմայով դասընթացներ, որոնց մասնակցում էին ինչպես ԳԿՄԿ, այնպես էլ այլ բուհերի ուսանողներն ու շրջանավարտները:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության հեռանկարներն ու մարտահրավերները, Հայսատանի արտաքին քաղաքականության ռազմավարությանը վերաբերող հարցեր և այլ կարևոր խնդիրներ: Դասերն անցնում էին ակտիվ քննարկումների և առողջ բանավեճերի մթնոլորտում:

Դասախոսություններով հանդես եկան ինչպես ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ քաղաքագիտության ամբիոնի դասախոսները, այնպես էլ ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Շնորհակալություն ենք հայտնում ԳԿՄԿ-ի տնօրինությանն ու հրավիրյալ դասախոսներին աջակցության և հետաքրքիր դասախոսությունների համար: