Գլխավոր էջ





Դեպի միջազգային ասպիրանտական կրթություն


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի նախաձեռնությամբ և Լեհաստանի WSB համալսարանի համաձանագրի շրջանակներում, օգոստոսի 11-17–ը «Prom - international mobility of PhD students and academic staff ծրագրի շրջանակներում»  ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ Տաթև Շահինյանը գտնվում էր Լեհաստանի WSB համալսարանում, որտեղ  հանդիպումներ կազմակերպվեցին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ծանոթացան համալսարանի հետազոտությունների հիմնական գիտական ուղղություններին։

Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր համալսարանի գիտական ուղղություններն ու առանձնահատկությունները։ Տաթև Շահինյանը մասնավորապես ներկայացրեց ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում իրականացվող հետազոտությունները, ինչպես նաև իր ասպիրանտական ատենախոսութունը՝ նվիրված կրիպտոարժույթի ուսումնասիրությանը, որին հաջորդեցին բուռն քննարկումներն ու հարց ու պատասխանը։

Ամառային դպրոցի մասնակիցները նաև հանդիպեցին կառավարման դեպարտամենտի պրոֆեսոր պարոն Սրոկայի հետ, ով միջազգային կառավարման եվրոպական ամսագրի ավագ խմբագիրն էր։ Պրոֆեսորը ներկայացրեց ամսագրի գիտական ուղղություններն ու հոդվածների տպագրման ընթացակարգը։

Հանդիպումների շարքը եզրափակվեց հետագա համագործակցության հեռանկարների քննարկումներով։